Արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում աճել է 4.6 տոկոսով
EconomicsՀայաստանի տնտեսության արդյունաբերական ճյուղերը 2015թ. հունվար-հոկտեմբերին թողարկել են 1 տրլն 62 մլրդ 999.7 մլն դրամի (մոտ 2 մլրդ 201.7 մլն ԱՄՆ դոլար) արտադրանք, որի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծացել է 4.6 տոկոսով:
Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում արձանագրվել է առավելագույն 42.7 տոկոս աճը՝ մինչև 2015թ. առաջին տասն ամիսների 181 մլրդ 912.7 մլն դրամի ցուցանիշ։ Իսկ մշակող արդյունաբերությունում արտադրության շարժընթացը բացասական է եղել 4.2 տոկոսով, ծավալը կազմել է 672 մլրդ 385.9 մլն դրամ. այստեղ արտադրվել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 63.3 տոկոսը:
Դրան հակառակ, դրական շարժընթացով են բնութագրվում կոմունալ ենթակառուցվածքները. եթե էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում արտադրության ծավալը 2015թ. հունվար-հոկտեմբերին հասել է 191 մլրդ 458.9 մլն դրամի՝ ավելանալով 3.7 տոկոսով, ապա ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտներում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 17 մլրդ 242.2 մլն դրամ և 10 տոկոս: