Ինչու՞ է երկու տարեկան երեխան ստիպված ապրում մթության մեջ
Lifestyle2 տարեկան Լեյթոն Բրաունրիգգի մոտ հայտնաբերվել է քաղցկեղի հազվադեպ հանդիպող տեսակ: Երեխան չափից ավել լուսազգայուն է, ինչի հետևանքով նրա մաշկը անսովոր ռեակցիայի մեջ է մտնում լույսի հետ: Փոքրիկը զրկված է արևի լույսից, անգամ տանը մրա մարմնին քսում են հակաարևայրուքային քսուկներ: Լեյթոնին տանից դուրս են բերում միայն վաղ առավոտները և գիշերները, ընդ որում՝ բացառապես ավտոմեքենայով, իսկ մեքենայի ապակիները պետք է անպայման լինեն սև գույնի: Երեխան իր բուժումը անց է կացնում Բիրմինգեմի հիվանդանոցներից մեկում:


