Վիկտորյա Բեքհեմը թողարկել է նոր հավաքածու՝ հաջակցություն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի
Lifestyle1in.am-ը գրում է.
UNAIDS-ի բարի կամքի դեսպանը, ով զբաղվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարով, այդ ամենատարածված հիվանդության դեմ պայքարին աջակցելու նպատակով կրկին հավաքածու է թողարկել՝ հայտնում է buro247.ru-ն:
Սահմանափակ հավաքածուի մեջ մտել են մարզաշապիկներ և բանալիների օղակներ, որոնք արդեն դեկտեմբերի 1-ից կարելի է ձեռք բերել Դովեր Սթրիթում գտնվող Վիկտորյա Բեքհեմի խանութում:
Նշենք, որ դիզայները արդեն երկրորդ անգամ է մասնակցում UNAIDS բարեգործական ակցիային: Անցյալ տարի նա թողարկել էր ճերմակ մարզաշապիկներ՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ կարմիր ժապավենի տեսք ունեցող պրինտով:

