Վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորվել է նաեւ ազատամարտիկ Ապարը
SocietyArmtimes.com-ը գրում է.
Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորվել է նաեւ ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը (Ապարը): Այս մասին, մեր զրույցում ասաց ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը:
Նա նշեց, որ Ներսիսյանին ձերբակալել են նոյեմբերի 25-ի առավոտյան: Խուզարկել են նրա բանակարանը, սակայն ոչինչ չեն հայտնաբերել: Ազատամարտիկը նշեց, որ Ապարը առայժմ հրաժարվել է փաստաբանից: Վերջինիս խոսքով՝ Էդուարդ Ներսիսյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով՝ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Ավելի վաղ, սույն քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը: