Հռոմի պապը գալիք տարի Հայաստան այցելելու հույս է հայտնել
SocietyԱշխարհի կաթոլիկ հավատացյալների հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ 2016 թվականին կկարողանա այցելել Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Աֆրիկա կատարած 6-օրյա ճամփորդությունի ց հետո լրագրողների հետ ինքնաթիռում ունեցած զրույցի ժամանակ Հռոմի պապը հաստատել է, որ ծրագրել է 2016 թվականին այցելել Մեքսիկա և հույս հայտնել, որ կկարողանա այցելել նաև Հայաստան: «Սակայն ես ծեր եմ, և այս ճանապարհորդությունները դժվար են»,- ասել է Ֆրանցիսկոսը:
Chicago Tribune-ը, ներկայացնելով այլ մանրամասներ ինքնաթիռում լրագրողների հետ Հռոմի պապի զրույցից, մեջբերել է Ֆրանցիսկոսի խոսքերն այն մասին, որ ինքը խոստացել է Ամենայն Հայոց կաթողիկոսին այցելել Հայաստան, սակայն դրա համար որևէ հստակ ժամկետ դեռևս նախանշված չէ: