Բացվել է հաշմանդամություն ունեցող անձանց լուսանկարչական ցուցահանդես
Culture«Մենք կարող ենք» հասարակական կազմակերպությունը Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի հետ համատեղ Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպել է լուսանկարչական ցուցահանդես, որում ներկայացված են հաշմանդամություն ունեցող անձանց լուսանկարչական առաջին աշխատանքները: Ցուցահանդեսի բացումն ուղեկցվել է երաժշտական դպրոցի տաղանդավոր սաների կատարումներով: Ցուցահանդեսը կգործի 1 շաբաթ: