Հայուհի Յոհաննա Ռիվա Կարապետյանը՝ «Միսս Ուրուգվա» (լուսանկարներ)
LifestyleՈւրուգվայահայ մոդել Յոհաննա Ռիվա Կարապետյանը հաղթել է Miss Universe Uruguay գեղեցկության մրցույթում եւ «Միսս Տիեզերք-2014» մրցույթում Ուրուգվայը ներկայացնելու իրավունք է ստացել:

Նախկինում Ռիվան մասնակցել է Miss Tourism Uruguay 2008-ին եւ հաղթել: Բացի այդ, Մալազիայում կայացած Miss Tourism International 2008 մրցույթում ընդգրկվել է լավագույն 15-ում: Յոհաննան նշել է, որ հաղթանակն իրեն ոգեշնչելու է նոր զարգացումների:


