Այս գիրուկ կանայք գտել են իրենց սերը, իսկ դո՞ւք (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Գիտնականնների արված հետազոտությունը, որն անց է կացվել 170 երիտասարդ ընտանիքներում, ցույց է տվել, որ առավել երջանիկ են այն ընտանիքները, որտեղ կինն ավելի նիհար է, քան տղամարդը: Այս արդյունքները դուր չեկան գիրուկ կանանց և բազմաթիվ հոդվածների միջոցով նրանք փորձեցին հակառակն ապացուցել:
Դե ինչ Wnews.am-ը ևս միանում է նրանց և ներկայացնում գեղեցիկ ընտանքիներ, որտեղ կինն ավելի գեր է , քան տղամարդը:
Տեսս Հոլիդեյ-Նիկ Հոլիդեյ
Աշխարհի ամենահաջողակ + չափսի ամերիկուհի մոդելն իր սերը գտավ համացանցում: Ավստրալացի լուսանկարիչ Նիկը տեսնելով 130 կգ քաշով մոդելի լուսանկարները սիրահարվեց նրան, 7 ամիս օնլայն սիրավեպից հետո, Նիկը մեկնեց Տեսսի մոտ՝ ԱՄՆ: Հիմա նրանք ամուսնացած են:


Կետ Ստրաուրդը և նրա գեղեցիկ ամուսինը
«Երբ ես մի օր ամուսնուց հարցրի, թե ինչու է նա, լինելով այդքան գեղեցիկ, ընտրել ինձ՝ այսպիսի գեր կնոջ, նա սարսափելի բարկացավ և զարմացավ, որ ես ինձ գեղեցիկ չեմ համարում»,-իր միկրոբլոգում գրել է մեկ այլ գիրուկ մոդել Կետ Ստրաուդը: Նա հաճախ է հիանում իր գեղեցիկ ամուսնով, նշելով, որ վերջինս երբեք չի ստիպել իրեն նիհարել: «Նրա շնորհիվ ես ինձ սեքսուալ և ցանկալի զգացի, հենց նա ինձ վսահություն ներշնչեց, որ ես գեղեցիկ եմ», ասում է նա։
:

Մայքլ Ռուֆինելի. Ռեգի Բռուքս
Աշխարհի ամենամեծ կոնքեր ունեցող կինը ոչ միայն գտել է իր սիրուն, այլ արդեն ամուսնուն պարգևել է երեք երեխա: Զույգը ճանապարհորդում է ողջ աշխարհում, ամուսնու կարծիքով մեծ կոնքերը չափազանց կանացի են:

