Դեկտեմբերին սպասվող ավանդական գնաճն ունի նաև օբյեկտիվ պատճառներ. սպառողների միության նախագահ
EconomicsԴեկտեմբերին ակնկալվում է սննդի և առաջին սպառման ապրանքների ծավալների և գների՝ ավանդական դարձած եռակի աճ:
Նման կանխատեսումով կիսվեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
«Փորձը ցույց է տալիս, որ ամանորյա գնաճը մեզ մոտ դարձել է տխուր ավանդույթ: Այստեղ կան հայտնի չարաշահումներ, որոնց կողքին առկա են գնաճի օբյեկտիվ պատճառներ: Առաջին անհրաժեշտության ապրանքների և սննդի վաճառքով ու արտադրությամբ զբաղվող ընկերությունները գործում են մեր փոքր շուկայում, որտեղ դժվար է լիովին նախատեսել և պատրաստվել տոներին այնպես, որպեսզի քանակությունը միշտ բավարարի պահանջարկին: Իսկ սպառման աճի ժամանակ հեշտ է կատարել գնի բարձրացում», - ասաց Արմեն Պողոսյանը:
Խոսելով հիմնականում մսամթերքի, ընդեղենի, խմիչքի գնաճի սուբյեկտիվ պատճառների մասին՝ Սպառողների միության նախագահը նկատեց, որ դրա վրա նաև ազդում են մեծ տոկոս կազմող ստվերային տնտեսությունը, խոշոր ներկրողների և վաճառողների գերիշխանությունը: