Պետրոս Մակեյանն անդրադարձավ Նորք-Մարաշում ձերբակալվածների թեմային
SocietyԱզատության հրապարակում ընդդիմադիր գործիչ Պետրոս Մակեյանն իր ելույթում անդրադարձավ վերջերս Նորք-Մարաշում ձերբակալված խմբավորմանը,- հայտնում է Orer.am-ը:
«Տվյալ մարդկանց սիրիահայության հետ կապելը ոչ միայն անբարո արարք է, այլեւ խիստ վտանգավոր, իսկ «Նոր Հայաստանի» հետ դա կապելը նպատակ ուներ այս հավաքին խոչընդոտելը: Հասարակության ճնշման տակ միայն նրանք «Տեր ողորմյա» արեցին: Բուն վնասազերման հետ կապված՝ մեր հանրության մեջ տարաբնույթ տեսակետեր եղան, դրա համար ԱԱԾ-ն ստիպված էր օրեր անց ոչ միայն հայտարարությունով հանդես գալ, այլեւ մամուլի ասուլիսով եւ ասել որ ամեն ինչ ճիշտ է»,- հայտարարեց նա:
Վերջինս նաեւ անդրադարձավ տվյալ խմբավորմանն ու Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ակտին: «Ես կարծում եմ, որ նրանց այն հայտարարությունը, թե գործը մինչ դրան հասնելն ու բացահայտելը շատ ավելի դժվար է, ինչն այս պարագայում կասկածի տակ է դնում ժամանակին տվյալ կառույցի ղեկավարին ու աշխատողներին: Տարօրինակ էր նաեւ Աշոտյանի եզրահանգումը «Եռանկյունի» հաղորդման ժամանակ, ով ասում է, որ այդ խմբի անդամները հիմնականում անապահով ընտանիքներից են: Այսինքն, ի՞նչ է դուրս գալիս, նրանց ապաշնորհ ու հանցագործ քաղաքականության արդյունքում ժողովրդին դարձնում են ընչազուրկ ու հետո արդեն թիրախ:
Նա եւ իր նմանները մոռանում են, որ հայրենիքի սահմանները պահում են Հանրապետության կեսից ավել սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքների երեխաները: Իսկ օրիգարխների եւ իշխանավորների համբրգած զավակները կամ ազատվում են գժի թղթով բանակի ծառայության անվան տակ ֆռֆռում»,- ասաց նա:
Պ.Մակեյանը հայտարարեց նաեւ, որ չի բացառվում, որ տվյալ խմբավորումը ձեւավորվել է երկրում տիրող անարդար մթնոլորտից: «Չի բացառվում, որ երկրում տիրող անարդարությունն ու քրեաօլիգարխիկ բեսպրեդելն ու անսահման ցինիզմը պարտադրել են այդ տղաներին համախմբվելու:
Ցավով պետք է ասեմ, որ այդպիսի խմբեր եղել են ու դեռ կլինեն, քանի հանրապետությունում գաղջ մթնոլորտ է, ինչպես իրենք են ասում»,- հայտարարեց նա: