Հայաստանում բարելավվել է սննդի և սպասարկման որակը. սպառողների իրավունքների պաշտպան
SocietyՀայաստանում ակնառու բարելավվել է սննդի և սպասարկման որակը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
«Իհարկե, սննդի անվտանգությունն ու սպասարկման որակը հեռու են կատարյալ լինելուց, սակայն առաջընթացը մեծ է: Ես չեմ ընդումում այն հայտարարությունները, որ ամենը վատ է, սնունդը թունավոր է և այլն», - ասաց Արմեն Պողոսյանը:
Սակայն, դրա հետ մեկտեղ Սպառողների միության նախագահը նկատեց, որ երեխաների սննդի խնդիրը, մանկապարտեզներում թունավորումների դեպքերը շարունակում են մնալ օրակարգային: Հիշեցնելով այս տարի մայիսին Արմավիրի մարզում մոտ քառասուն երեխայի թունավորման արդյունքում հիվանդանոցում հայտնվելու դեպքը՝ նա նկատեց, որ իրենք դիմել են բոլոր համապատասխան ատյաններ, սակայն դժգոհեց բովանդակային պատասխանի բացակայությունից: