Թուրինջ և մեղր․ գեղեցկության էլիքսիր՝ կալորիաներն այրելու համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Թուրինջը հայտնի է իր հակաբակտերիալ հատկություններով։ Այն հարուստ է C, A, B, D, E վիտամիններով և հանքային նյութերով, կալցիումով, ֆոսֆորով, մագնեզիումով, մանգանով, ցինկով և պղինձով։
Այս բաղադրատոմսի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 1 մեծ, հասած թուրինջ
• 1 ճաշի գդալ մեղր։
Պատրաստման եղանակը
Թուրինջը պետք է լինի սառը։ Պտուղը կիսել 2 մասի և գդալով հեռացնել կեղևը։ Թուրինջի միջուկը և մեղրը լցնել բլենդերի մեջ, հարել՝ մինչև ստացվի համասեռ խառնուրդ։
Ճաշից 20 րոպե հետո այս էլիքսիրից ընդամենը մի քանի գդալը կօգնի այրել ընդունած սնունդի կալորիաների գրեթե կեսը։
Թուրինջը պարունակում է այնպիսի բաղադրիչներ, որոնք պայքարում են մրսածության դեմ, ինչպես նաև ապացուցված է, որ այն կանխում է քաղցկեղի մի քանի տեսակի և սրտի հիվանդությունների առաջացումը։
Սակայն, եթե օգտագործում եք դեղահաբեր, ապա խոուսափեք թուրինջից, քանի որ այն կարող է բարձրացնել դեղամիջոցների ազդեցությունը։