Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով
SocietyՀանրապետության տարածքում դեկտեմբերի 3-ին ամենուրեք կդիտվեն ձյան տեսքով տեղումներ. հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք, մերկասառույց և տեսանելիության անկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մ ոնիտորինգի պետական ծառայությունից, դեկտեմբերի 4-ին, 6-ին առավելապես արևելյան շրջաններում, 5-ին շրջանների մեծ մասում ձյան տեսքով տեղումները կպահպանվեն, սակայն կդիտվի ինտենսիվության զգալի նվազում: Դեկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Քամին հյուսիսարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, դեկտեմբերի 3-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ արագությամբ:
Երևանում դեկտեմբերի 3-ի ցերեկային ժամերին կգրանցվի +2 աստիճան, դեկտեմբերի 4-5-ին` -2, դեկտեմբերի 6-ին` -3, դեկտեմբերի 7-ին` +3 աստիճան: