Ինչքան մեծանում ես, այնքան ավելի շատ ես փորձում վերանայել կյանքդ. Ռոզի Ավետիսովան՝ ծննդյան տարեդարձի ու «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դեկտեմբերի 5-ից «Շանթ» հեռուստաընկերության եթերում կմեկնարկի «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմը, որի գլխավոր հերոսուհու կերպարում կներկայանա դերասանուհի Ռոզի Ավետիսովան:
Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է «Սահմանին» ֆիլմում իր հերոսուհու, նկարահանման ընթացքի եւ այլ թեմանրի շուրջ ու նշել, որ այս ֆիլմում մասնակցելու համար ընտրվել է հատուկ քասթինգի միջոցով.
«Այս ֆիլմում նկարահանվելու համար մասնակցեցի հատուկ քասթինգի, որտեղ ընտրվելուց հետո մի քանի օր անց սկսեցին նկարահանումները: Պետք է ասեմ, որ իմ դերի հետ անմիջապես համաձայնվել եմ, որովհետեւ այն բարդ էր ու շատ հետաքրքիր, մինչեւ այս առիթ չեմ ունեցել նման հետաքրքիքր հերոսուհու մարմնավորել, քանի որ մեր ֆիլմային իրականության մեջ հերոսուհիները հիմնականում պասիվ են, մեղմ, իսկ այստեղ հերոսուհին կոնկրետ համակարգի ներկայացուցիչ է՝ նա դիպուկահար է, այն իր հետաքրքությունների հետ մեկտեղ ունի իր բարդությունները, որն ինձ համար շատ գրավիչ էր»,- պատմեց նա:
Հետաքրքրվելով, թե արդյոք նախապես ծանոթացել է դիպուկահարի մասնագիտության հմտություններին՝ Ռոզին պատասխանեց. «Պետք է անկեղծ գտնվեմ եւ ասեմ, որ ժամանակ չեմ ունեցել նախապես վարժվելու, բայց նկարահանման հրապարակում կան շատ պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք օգնում են հաղթահարել իմ առջեւ դրված խնդիրները, իսկ թե որքանո՞վ եմ դրանք հաղթահարում, կասի հեռուստադիտողը, երբ արդեն տեսնի ֆիլմը»:
Շարունակությունը՝ այստեղ: