Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
SocietyՃանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ հապաղումներից, հնարավոր խցանումներից և վթարային իրավիճակներից խուսափելու համար, 2015թ. դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Աբովյան և Արամի փողոցների խաչմ երուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և այն կդառնա կարգավորվող խաչմերուկ: