Օղու, կոնյակի և գարեջրի արտադրությունը նվազել է, գինու ու ոչ ալկոհոլային ընպելիքներինը՝ աճել
EconomicsՀայաստանում 2015թ. հունվար-հոկտեմբերին խմիչքների արտադրության ծավալը կազմել է 81 մլրդ 36 մլն դրամ (ավելի քան 167 մլն 530 հազար ԱՄՆ դոլար), և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 21.9 տոկոսով:
Հիմնվելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների վրա, Արմենպրեսը տեղեկացնում է, որ նշված ոլորտում անկման բեռը կրում են օղու և օղու-լիկյորի՝ արտադրության (նվազել է 7.5 տոկոսով` մինչև 6 մլն 811.6 հազար լիտր), կոնյակի (նվազել է 9 տոկոսով` մինչև 13 մլն 426.4 հազար լիտր), գարեջրի (նվազել է 13.7 տոկոսով` մինչև 19 մլն 59.7 հազար լիտր ) արտադրության ոլորտները։ 2015թ. առաջին տասն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են նաև բնական հյութերի արտադրության ծավալները՝ 16.3 տոկոսով, որոնք կազմել են 13 մլն 781.2 հազար լիտր, ինչպես նաև՝ հանքային ջրերինը՝ 20.7 տոկոսով՝ կազմելով 35 մլն 298.1 հազար լիտր:
Մյուս կողմից, գինու հայրենական ձեռնարկություններն արտադրության ցուցանիշը բարելավել են 2.1 տոկոսով. ծավալը կազմել է 4 մլն 451.8 հազար լիտր, շամպայն գինի արտադրողները՝ 13.1 տոկոսով՝ մինչև 319.2 հազար լիտր։ Միաժամանակ, արտադրվել են 65 մլն 728.1 հազար լիտր ոչ ալկոհոլային ընմպելիքներ (աճը՝ 2.1 տոկոս) և 27 մլն 862.8 հազար լիտր աղբյուրի ջուր (աճը՝ 1.7 տոկոս):
2015թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է նաև վիսկի 704.6 հազար լիտրի չափով. նախորդ տարվա առաջին տասն ամիսների համեմատ ցուցանիշը գերազանցվել է 195.7 անգամ: