Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե-2015. Լոռու մարզ. hավատացյալ մոլոկանները չեն մասնակցում հանրաքվեին

Interview

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Orer.am-ը շարունակում է ներկայացնել մարզերում տիրող տրամադրությունները:

Արդեն անդրադարձել ենք Հայաստանի Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի, Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզերին: Այսօր ներկայացնում ենք Լոռու մազի գյուղական համայնքներում տիրող տրամադրությունները:

Այս անգամ նույնպես զերծ ենք մնում մարզի քաղաքներում տիրող տրամադրությունները ներկայացնելուց, այն հույսով, որ այնտեղ սահմանադրական հանրաքվեի շուրջ ծավալվող իրազեկման աշխատանքներն առավել կազմակերպված բնույթ կկրեն:

Նշենք, որ Լոռու մարզի կազմում Գուգարքի, Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի տարածաշրջաններն են:

Ինչպես նախորդ մարզերի դեպքում, այս անգամ էլ պատահականության սկզբունքով ընտրելով մեկ գյուղ, փորձեցինք պարզել, թե Լոռու մարզի գյուղերում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ինչ միջոցառումներ են իրականացվել և որքանով են գյուղերում տեղյակ առաջարկվող Սահմանադրության դրույթներին:

Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Գեղասարի գյուղապետ Ստասիկ Հովհաննիսյանն Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր ընտրող պարտավոր է ինքնուրույն տեղեկանալ, թե սահմանադրական հանրաքվեի շրջանակներում ինչ փոփոխություններ են լինելու:

1000 բնակիչ և 650 ընտրող ունեցող Գեղասար գյուղին տրամադրված տեղեկատվական թերթիկներն օգնում են նոր սահմանադրության դրույթներին որոշ չափով ծանոթանալ և իրար մեջ քննարկել: «Բացի այդ, մարդիկ գալիս, հավաքվում են գյուղապետարանի մոտ, զրուցում են, քննարկում են: Մենք էլ, ինչ-որ գիտենք, ասում ենք, ինչ չգիտենք, ի՞նչ ասենք: Չնայած բոլորը չգիտենք, թե նոր Սահմանադրությունում ինչ կետեր կան, բայց որ կիսանախագահական համակարգից անցում է կատարվելու խորհրդարանական կառավարման համակարգի, բոլորը գիտեն: Բայց դժվար է կանխատեսել, թե ով ինչ ընտրություն կկատարի: Մեկն ասում է՝ լավ բան է, մյուսն ասում է՝ լավը չի, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց Գեղասարի գյուղապետը:

Նույն մարզի Գուգարքի տարածաշրջանի Լերմոնտովո գյուղի գյուղապետ Էդիկ Չախալյանն էլ Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց գյուղի բնակչության 80 տոկոսը հավատացյալ մոլոկան է և ասում են՝ եթե օրենքով պետք է մասնակցեն հանրաքվեին, ապա անպայման կմասնակցեն:

«Իրենք նոր Սահմանադրությանը լավ տեղյակ չեն: Մենք՝ գյուղապետարանի աշխատողներս ենք ուսումնասիրել և ով հետաքրքրվում է, նրան տեղեկացնում ենք: Իրենք ռուսերեն են խոսում, բայց իրենց լեզվով գրականություն չկա: Ճիշտն ասած, շատ չեն էլ հետաքրքվում: Մի հավատ կա նրանց մեջ, որ իրենք ընդհանրաես ընտրություններին չեն մասնակցում»,- ասաց Է.Չախալյանը:

Գյուղապետի խոսքով՝ գյուղը 1900 բնակիչ ունի, որից 150-ը հայեր են, 50-ը՝ եզդի, մյուսները՝ մոլոկան: Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Ահնիձորի գյուղապետ Վանիկ Քառյանն էլ ասաց, որ իրենց գյուղի բնակիչները ծանոթ են նոր Սահմանադրության դրույթներին, քանի որ գալիս են գյուղապետարան և ծանոթանում նորություններին: «Բնակիչները նոր փոփոխությունները դժվար են ընդունում, բայց ամեն դեպքում, դեմ չեն: Համայնքը փոքր է և հեշտ է ղեկավարել»,- ասաց Վ.Քառյանը:

Գյուղապետի տեղեկացմամբ՝ գյուղը 240 բնակիչ ունի, որից ընտրելու իրավունք ունի 182-ը: Խոսելով գյուղի խնդիրների մասին՝ Վանիկ Քառյանն ասաց, որ գյուղում կա և՛ ջրի, և՛ ճանապարհների խնդիր, իսկ մնացած հարցերը նորմալ են: Անկեղծ ասած, մի փոքր դժվար է պատկերացնել, թե առանց ջրի կամ նորմալ ճանապարհների ապրելն ինչպես կարելի է նորմալ համարել: Ինչևէ, այսպիսին էր պատկերը Լոռու մարզում, որտեղ բնակվող այլազգի համայնքների բնակիչները չեն կարողանում անձամբ ծանոթանալ նոր Սահմանադրության դրույթներին, իսկ մյուս գյուղերում էլ մարդիկ համբերատար սպասում են դեկտեմբերի 6-ին, որ գյուղի պատիվը բարձր պահելու համար մեկ մարդու նման մասնակցեն հանրաքվերին ու շարունակեն իրենց հոգսերով ապրել:

Արմինե Գրիգորյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor