Yerevan, 04.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ը 17 իրավախախտ անչափահասներին ծանոթացրել է կրթություն ստանալու հնարավորություններին

Society

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնում հաշվառված 17 անչափահասի համար կազմակերպել է մեկօրյա դասընթաց «ՍԻԱՍ» Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայում:

Ինչպես տեղեկացրին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ից, դասընթացի կազմակերպման նպատակն է աջակցել և նպաստել իրավախախտում կատարած անչափահասների վերասոցիալականացմանը:

16-18 տարեկան երիտասարդները ծանոթացել են կրթություն ստանալու, մասնագիտություն և աշխատանք ունենալու նոր հնարավորություններին:

 «Մենք ուզում ենք հետաքրքրություն առաջացնել անչափահասների մոտ և մոտիվացնել, որ ձեռք բերեն մասնագիտություն, որն իրենց հնարավորություն կտա արդար քրտինքով գումար աշխատելու, գտնելու իրենց տեղը կյանքում և կայանալու որպես հասարակության լիարժեք անդամ»,- ասել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արման Դանիելյանը:

«ՍԻԱՍ» ակադեմիայի փոխտնօրեն Սարգիս Բազինյանը, ներկայացնելով դասավանդվող մասնագիտությունները, նշել է, որ բոլորն էլ մեծ պահանջարկ են վայելում աշխատաշուկայում (Անվտանգության համակարգերի նախագծում, տեղադրում և սպասարկում, Տեղեկատվական արտահոսքի դեմ պայքար, Թիկնապահական գործ, Պահնորդական գործ, Փրկարարություն և այլն), իսկ լավագույն շրջանավարտներին ակադեմիան աջակցում է աշխատանքի տեղավորման հարցում:

Դասընթացի տեսական մասը ներառել է նաև հոգեբանական զրույց և թեստ, որոնք ուղղված են անձի ինքնաճանաչմանը:

Մասնագիտությունների ներկայացմանը և ակադեմիայի մասնագիտացված լսարաններում կազմակերպված էքսկուրսիային հաջորդել է պրակտիկ դասընթացը մարզադահլիճում: Ակադեմիայի սաները ցուցադրել են ֆիզիկական և զինված հարձակումից պաշտպանվելու հնարքներ, որից հետո դասընթացի մասնակից անչափահասները ցուցադրել են իրենց ֆիզիկական տվյալները՝ հաղթահարելով խոչընդոտների ուղին և մագլցելով հատուկ կահավորված պատը: Երեք լավագույնները մրցանակներ ստացել են «ՍԻԱՍ» ակադեմիայի և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից՝ ակադեմիայի հատուկ մարզահագուստ և ակադեմիայում մարզվելու մեկամսյա նվեր-քարտ:

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ Լևոն Ավետիսյանը կարևորել է անչափահաս դատապարտյալների հետ իրականացվող վերականգնողական ծրագրերը՝ Հայաստանում իրականացվող պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրերի համատեքստում:

«Վերասոցիալիզացման կարևորագույն միջոցառումներից մեկն էլ նմանատիպ ուսուցողական այցերն են, դասընթացները, ինչպես նաև՝ այցելությունները մշակութային օջախներ: Այս մեկօրյա հատուկ դասընթացը առաջին հայացքից հետաքրքրություն առաջացրեց մեր անչափահասների մոտ, և որոշներն արդեն ցանկություն են հայտնել ուսումը շարունակել Ակադեմիայում: Եթե կարողանանք այնպես անել, որ նրանցից գոնե մեկ հոգի կարողանա մասնագիտություն ձեռք բերել և զերծ մնալ հետագայում հանցագործություններ կատարելուց, կարելի է ասել, որ մեր առաքելությունը կատարված է»,- նշել է նա:

Մեկօրյա դասընթացը ՔՀԻ-ն կազմակերպել է «ՍԻԱՍ» Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի հետ համագործակցությամբ, Միջազգային բանտային բարեփոխումներ (PRI) կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Ազատազրկման հետ չկապված պատիժների խթանումը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Միավորված ազգերի կազմակերպության ժողովրդավարության հիմնադրամի կողմից:

 

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers