Yerevan, 13.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սոֆի Մխեյան. իմիջային հեղափոխություն

Lifestyle

El.am

«Արտիստի յուրաքանչյուր քայլը, ինչպես գիտեք, դառնում է հանրայինքննարկմանառարկա: Անձամբ ես կարող եմ նաև անտեսել այդ երևույթը,սակայն նույնը չեմ կարողպահանջել կյանքում ինձ ընկերակցողտղամարդուց»:
Սկզբում Դուք հանրությանը ներկայացաք որոշակի ոճում ու կերպարում, սակայնկարճ ժամանականց կտրուկ փոփոխության ենթարկեցիք եւ՞ Ձեր ոճը, եւ՞ երգերը. ինչնէր պատճառը:
2006թ-ին իմ կերպարը լիրիկական էր և անմիջապես գրավեց հանրությանը, ինչի արդյունքում կարճ ժամանակ անց արժանացա «Տարվա հայտնություն» մրցանակին: Մինչև առաջին տեսահոլովակը նկարահանելը արդեն անցել էի երաժշտական լուրջ ճանապարհ: Այն կերպարը, որում ներկայացա ավելի ուշ, իրականում միշտ էլ գոյություն է ունեցել, պարզապես ժամանակ էր պետք, որպեսզի հասունանար ու դուրս գար ասպարեզ: Հիմա ուրախ եմ, որ այդ կերպարային փոփոխությունը տեղի ունեցավ ավելի արագ, քան կարող էր լինել: «  Օրը և ներկան» տեսահոլովակն իմ նոր իմիջի առաջին վկայությունն էր: Ամենակարևորը կարողացա ձեռք բերել հանդիսատեսի վստահությունն ու նվիրվածությունը:

109

Ինչ հիասթափություններ եք ունեցել Ձեր ճանապարհին:

Հիասթափություններն անխուսափելի են: Ինձ միշտ ուժեղ ու անխոցելի տեսնելը դարձավ սովորական երևույթ, և ես, իրոք, այդպիսին եմ, սակայն երբեմն ուզում ես լինել պարզապես թույլ, խաղաղ ու հանդարտ, ինչը չի հաջողվում, որովհետև քեզ արդեն ընկալում են այլ կերպարում: Ի վերջո, ես ընդունեցի խաղի կանոնները: Իմ հոգսերն ու խնդիրները երբեք չեմ ցուցադրում դրանք պահելով բեմից հեռու, իմ ներսում:

Հնարավոր է, որ մի օր, այլ կատարողների պես, մուտք գործեք քաղաքական դաշտ:

Ես արվեստագետ եմ և քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ, թեպետ առաջարկներ եղել են: Ինձ լիովին բավականացնում է իմ այժմյան աշխատանքը: Թող յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, և այդ ժամանակ ամեն ինչ կարգին կլինի: Կարծում եմ ես գտել եմ իմ ճիշտ տեղը:

1

Հայկական շոու-բիզնեսի մյուս ներկայացուցիչների հետ տարաձայնություններունենալու դեպքումինչպես եք հարթում դրանք: Ձեզ համարում եք կոնֆլիկտայինանձ:

Միշտ դժվարացել եմ խոսել ինքս իմ մասին, սակայն պիտի ասեմ, որ ինձ համարում եմ բացարձակապես ոչ կոնֆլիկտային մարդ, ինչը վկայում են նաև ընկերներս: Այդուհանդերձ, երբեմն ակամա հայտնվում ես կոնֆլիկտային իրավիճակներում: Նման դեպքերում փորձում եմ կարևորել նախևառաջ մարդկային փոխհարաբերությունները, որովհետև վաղը դու կարող ես այլևս չերգել, սակայն հիշվել քո մարդկային հատկանիշների շնորհիվ:
Ինչ անակնկալներ ունեք Ձեր երկրպագուների համար:
Իմ տևական ստեղծագործական դադարը փաստացի ավարտված է, և իմ վերջին տեսահոլովակը դրա վառ ապացույցն է: Սպասվում են համերգային շրջագայություններ, հետաքրքիր նախագծեր և այլն: Ինչ վերաբերում է ստեղծագործական դադարին, ապա դա հարաբերական պասիվություն էր, որովհետև այդ ընթացքում շրջագայել եմ վեց տասնյակ երկրներով, կուտակել եմ անհաշիվ քանակությամբ տպավորություններ, որոնք ներշնչանքի աղբյուր են դարձել ինձ համար:

2

Ձայնասկավառակներն այսօր կորցնում են արդիականությունը համացանցայինբումի պատճառով:Ձեզ համար ինչ նշանակություն ունի ձայնասկավառակը:

Համացանցի ազդեցությունը, իրոք, հսկայական է, իսկ ձայնասկավառակները, հատկապես Հայաստանի պես փոքր երկրում, բավականաչափ լավ չեն վաճառվում և շահույթ չեն ապահովում: Իմ առաջին ու երկրորդ ձայնասկավառակների վաճառքը, օրինակ, շատ լավ ընթացք ունեցավ, ինչը չես ասի երրորդի մասին, որի երգացանկում ներառված բոլոր երգերն արդեն հասանելի էին համացանցի միջոցով: Որքան էլ ցավալի է, սակայն ստիպված ենք արձանագրել, որ ձայնասկավառակը, որպես այդպիսին, Հայաստանում իրեն գրեթե ամբողջությամբ սպառել է:
Ձեր անձնական կյանքում կան նորություններ, որոնք կցանկանայիք հրապարակել:
Իմ անձնական կյանքում, բարեբախտաբար, ամեն ինչ կարգին է: Արտիստի յուրաքանչյուր քայլը, ինչպես գիտեք, դառնում է հանրային քննարկման առարկա: Անձամբ ես կարող եմ նաև անտեսել այդ երևույթը, սակայն նույնը չեմ կարող պահանջել կյանքում ինձ ընկերակցող տղամարդուց, ով սովոր չէ նման անթաքույց ուշադրության: Այդ ամենը գիտակցելով իմ անձնական կյանքը հնարավորինս հեռու եմ պահում օտար աչքերից: Իհարկե, շրջադարձային իրադարձությունների դեպքում ինքս կբարձրաձայնեմ այդ մասին:

3

Մայրության մասին մտածում եք:

Մայրությունը կնոջ ամենակարևոր առաքելությունն է, և բոլորն էլ մտածում են այդ մասին: Պարզապես դա պիտի կատարվի ճիշտ ժամանակին: Յուրաքանչյուրն ունի մայրանալու իր ժամանակը:

Հնարավոր համարում եք երգարվեստից երբեւէ հեռանալը:

Միշտ մտածել եմ, որ ամեն ինչ հնարավոր է: Սիրում եմ երգը, սիրում եմ իմ էությունն արտահայտել երգի միջոցով, սակայն այդ սերը չպիտի լինի ինքնանպատակ: Ես փորձում եմ ժամանակից առաջ չընկնել, որովհետև պիտի հերթականությամբ ապրես ու վերլուծես կյանքի բոլոր փուլերը:

4

Որն եք համարում Ձեր կյանքի ամենաբարդ փուլը:

Կյանքի բոլոր փուլերն էլ յուրովի բարդ են: Եթե չլինեն այդ բարդությունները, ապա ուղին, որով անցնում ես, հետաքրքիր չի լինի: Պետք է հաղթահարել ամեն ինչ և անցնել առաջ:

Շոու-բիզնեսում կարող են լինել անկեղծ ընկերական հարաբերություններ:

Կարող են, և դրա ամենավառ ապացույցն իմ, Անդրեի, Նազենիի և Ավետի ընկերությունն է: Աշխատանքի բերումով` մենք շատ հաճախ ենք հանդիպում:
Ինչպես եք վերաբերվում Ձեր հասցեին հնչող քննադատություններին:
Քննադատություններն էլ մի յուրատեսակ փորձություն են, որ պիտի հաղթահարես` կոփվելու համար: Առողջ քննադատությունն ինձ ստիպում է հետևություններ անել, շտկել բացթողումները և այդ ճանապարհով հասնել նոր արդյունքի: Նախկինում քննադատություններն ինձ տխրեցնում էին, խոցում իմ և ընտանիքիս սիրտը, սակայն ժամանակի ընթացքում հասկանում ես, որ հանրային մարդու կյանքում դրանք անխուսափելի են, և պետք է ընդունել խաղի կանոնները: Ինչ վերաբերում է սխալ քննադատությանը, ապա դրանք արագ են մոռացվում և ակտուալ են միայն տվյալ պահին:

IMG_8144-tparan 2

«Հայաստանի Ձայն»  նախագծի ժյուրիի կազմում ընդգրկվելով` միայն սովորեցնողիդերում էիք,թե նաեւ սովորողի: Ինչ տվեց Ձեզ այդ մրցույթը:

Ուրախ եմ, որ առիթ ունեցա մասնակցելու այդ նախագծին: Ժյուրիի կազմում ընդգրկվելու համար անցնում ես քննական լուրջ փուլերով, ընդ որում` ընտրվում ես ոչ միայն այստեղ, այլև Հոլանդիայի գլխավոր խմբի կողմից: Նախագծի ընթացքում պետք է ցուցաբերես մասնագիտական «հոտառություն» և լինես ոչ միայն ուսուցիչ, այլև ուղղորդող` բառիս ամենալայն իմաստով: Հոլանդական կողմը տպավորված էր իմ` մինչ այդ ունեցած ձեռբերումներով. 15 տեսահոլովակ, բազմաթիվ համերգներ, հեռուստանախագծեր և այլն: Նախագծի լարված ընթացքը ստիպում է, որ ինքդ էլ սովորես, հասցնես, լինես ռիթմի մեջ:

Հանուն նպատակի ինչի եք ընդունակ:

Ես առհասարակ նպատակասլաց մարդ եմ, սակայն սովոր եմ նպատակին հասնելու միայն աշխատասիրության միջոցով և ոչ թե որևէ այլ ճանապարհով:

IMG_8379-tparan

Նազենի Հովհաննիսյանը Ձեր անբաժան ընկերն է. ինչպես կբնութագրեք նրան`որպես անձ եւորպես ընկեր:

Հետաքրքրական է, որ մեր ընկերության մասին խոսում են բոլորը` բացի մեզնից: Մենք գերադասում ենք չխոսել: Ես ուրախ եմ, որ ունեմ այդպիսի ընկեր: Նա լիարժեք է դարձնում իմ կյանքը: Նազենին ինձ համար շատ թանկ ու հարազատ մարդ է: Իր տեսակի մեջ նա բացառիկ է, և ես շատ բան եմ սովորում նրանից: Նա յուրաքանչյուր հարցում ոգևորում և ուժ է տալիս ինձ:

Ինչ կարծիք ունեք «Եվրատեսիլի» մասին: Կցանկանայիք երբեւէ մասնակցել:

Այդ հարցն ինձ շատերն են ուղղում: Իհարկե, այդ փորձառությամբ անցնելու ցանկություն կա, սակայն գիտակցում եմ նաև, որ դա մեծ պատասխանատվություն է, որովհետև արդյունքը կախված է ոչ միայն արտիստից, այլև ողջ թիմից: Միշտ մտածել եմ` եթե ես մասնակցեի, ինչպիսի արդյունք կունենայի: Իհարկե, անհաջողությունից ոչ ոք ապահովագրված չէ. առանց քո մեղավորության` կարող ես հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ մի ակնթարթում կորցնում ես կուտակած ձեռքբերումներդ: Առայժմ մասնակցության առաջարկ չեմ ստացել. երբ ստանամ, կփորձեմ ճիշտ որոշում ընդունել:
Ում հետ կցանկանայիք հանդես գալ զուգերգով:
Մինչ օրս զուգերգով հանդես եմ եկել միայն Սիրուշոյի հետ: Պատճառը, թերևս, իմ բծախնդրությունն է. չեմ ուզում որևէ քայլ անել պարզապես արած լինելու համար:
Նորաձեւությունը որքանով եք կարեւորում, ինչ դեր ունի Ձեր կյանքում:
Իմ աշխատանքային բնագավառն այնպիսին է, որ ակամա հետևում ես նորաձևությանը: Ես փորձում եմ ցանկացած պարագայում լինել նորաձև, իսկ ստեղծագործական ասպարեզում իմ ոճի ընտրությունը վստահում եմ պրոֆեսիոնալներին:
ԷԼ Style-ի այս ֆոտոշարքում ներկայացել եք կանացի ու սեքսուալ կերպարում:Որքանով է այն Ձեզհոգեհարազատ:
Այս ֆոտոշարքը դիտարկում եմ որպես համարձակ վերադարձ` տևական լռությունից հետո: Սեքսուալությունը, իմ համոզմամբ, ներքին հատկանիշ է և չպիտի լինի ցուցադրական: ԷԼ Style-ի ֆոտոշարքը, իհարկե, հետաքրքիր նորություն կդառնա նրանց համար, ովքեր ինձ դեռևս չեն տեսել այս կերպարում: Նման ֆոտոշարք ունենալու համար պահը հասունացել էր: Կարևորն այն է, որ այդ կերպարում լինես գեղեցիկ ու համոզիչ:
Safe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close