Օրիգինալ տարբերակներ` հղիության լուրը հայտնելու համար (տեսանյութ)
TVԵրեխա ունենալու լուրն իր մեջ այնքան երջանկություն է պարունակում, որ կարող է անկեղծ ուրախություն պատճառել նույնիսկ անծանոթներին, մինչդեռ ապագա ծնողների ամենամտերիմներն ու հարազատներն այդ տեղեկությունն ընդունում են որպես իրական ավետիս:
Այս առումով առավել հետաքրքրական է ոչնչից անտեղյակ հարազատների արձագանքը, երբ նրանք պատահաբար իմանում են «ճանապարհ ընկած» մարդուկի մասին:
AdMe.Ru կայքը հրապարակել է անչափ ուշագրավ տեսանյութ, որը բացահայտում է տարբեր մարդկանց անզուսպ երջանկությունը` սպասվելիք հրաշքի վերաբերյալ։
Ստորև հրապարակված տեսանյութն ուսուցողական է. այն սովորեցնում է, թե ինչպես կարելի է ուրախալի լուրը հայտնել հարազատներին անչափ օրիգինալ տարբերակներով։
Տեսանյութը՝ այստեղ: