«Ուզում եմ աշխատել». Հայաստանում մտավոր խնդիրներով անձանց մի մասն ունի աշխատանքի կարիք
SocietyՀայաստանում մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց մի մասն ընդունակ է կատարելու իրենց մտավոր կարողություններին համապատասխան աշխատանք, սակայն աշխատանք գտնելու հարցում հանդիպում են խոչընդոտների: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Փրկություն» հասարակական կենտրոնի տնօրեն Արփինե Աբրահամյանը:«Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չենք կարողանումլուծել աշխատանքի տեղավորման հարցը: Տարիներիընթացքում բազմաթիվ հայտեր ենք ներկայացրել, բայցդեռևս ոչ մի պատասխան չենք ստացել: Կարծում եմ, որայս խնդիրը գալիս է իրազեկության պակասից ,նրանից, որ գործատուները պատկերացում չունեն, որկա մտավոր հաշմանդամություն ունեցողների կարգ,ովքեր ընդունակ են և կարող են աշխատել»,- ասաց տնօրենը:
Նրա խոսքով` թեթև և չափավոր հաշմանդամություն ունեցող թե աղջիկները, թե տղաները կարող են աշխատել կանաչապատման ոլորտում, մեքնենաներ լվանալ, խոհանոցում ամաններ լվանալ, խոհարարին օգնել, բեռնակրություն անել, սուպերմարկետներում ապրանքներ դասվորել: Նրանց միշտ նայում են կարծրատիպերով, որ նրանք վտանգավոր են, պիտանի չեն: Այսօր որքան էլ խոսվում է հաշմանադամության մասին, մտավոր համանադամություն ունեցողների նկատմամաբ խտրականություն է դրվում, շատ հազվադեպ է լուսաբանվում նրանց խնդիրները:
Կենտրոնի հոգեբան Ջուլիետ Բեգլարյանն ասաց, որ մտավոր խնդիր ունեցողներն իրենց էությամբ, մտածելակերպով երեխաներ են, բայց կարող են իրենց մտավոր կարողությունների համապատասխան աշխատանքներ կատարել: «Մեր գործատուները, չգիտես ինչու, խուսափում ենմտավոր հաշմանդամություն ունեցողների հետ աշխատել, դա կարծում եմ գալիս է խնդրին իրազեկ չլինելու հանգամանքից:Ուղղակի փոքր ինչ համբերատարություն , հոգատարություն, լավ վերաբերմունք ու այ ս երեխաների հետ հնարավոր է աշխատել:Նրանք շատ հանգիստ կարող են պիտակներ փակցնել, արկղեր դասավորել, մեկ երկու անգամ եթե տեսնեն` ինչպես է աշխատանքարվում, առանց որևէ խնդրի հանգիստ կարող են աշխատել»,- նշեց հոգեբանը:
«Փրկության» շահառուներից մեկը` Ապրելիկ Ազարյանն, ով արդեն 16 տարի է` հաճախում է կենտրոն, զրույցի ընթացքում նշեց, որ կավագործությամբ է զբաղվում, թատերական խմբակում ներկայացումներ է տալիս: «Ուզում եմ աշխատել, բայց ում դիմում եմ տարբերպատճառաբանություններով աշխատանքի չեն վերցնում: Մեկն ասում է այստեղ սահմանափակ տարածք է, չենք կարող վերցնել,կամ մենք հնարավորություն չունենք: Ես կարող եմ արկղեր դասավորել, փաթեթավորել տարբեր ապրանքներ ու նման այլաշխատանքներ անել»,-ասում է Ազարյանը:
Կենտրոնի թատերական խմբակը ներկայացումներով լինում է Հայաստանի տարբեր վայրերում, ներկայացումներից մեկն էլ մասնակցել է «Նռան հատիկ» փառատոնին: Կենտրոն հաճախողների պատրաստած ձեռքի աշխատանքները ցուցահանդես վաճառքների են մասնակցում: Նրանց աշխատանքների վաճառքից ստացված գումարի 50 տոկոսը տրամադրվում է հենց իրենց, ինչից բարձրանում է մտավոր խնդիրներ ունեցողների ինքնագնահատականը, նրանք սկսում են մտածել, որ բեռ չեն իրենց ընտանիքի համար:
Դեկտեմբերի 3-ին նշվում է հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այն ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայիկողմից հայտարարվել է 1992 թվականի հոկտեմբերի 14-ին: Ասամբլեան կոչ է արել ՄԱԿ-ի անդամ պետություններին այդ օրն անցկացնելմիջոցառումներ՝ նվիրված հասարակության կյանքին հաշմանդամների հետագա ինտեգրմանը: Հաշմանդամները հաճախ դուրս են մնումհասարակու թյան լիարժեք կյանքից: Նրանց նկատմամբ խտրականությունը տարբեր ձեւեր է ընդունում՝ ընդհուպ մինչեւ ֆիզիկական ուսոցիալական արգելքների ստեղծումը: