Սթինգը, Բոչելին եւ ուրիշներ Նյու Յորքում վառել են Սուրբծննդյան եղեւնու լույսերը
SocietyՎառվել են Նյու Յորքի գլխավոր Սուրբծննդյան եղեւնու լույսերը: Տասնյակ լամպերից բաղկացած շղթայի միացման արարողությունը տեղի Է ունեցել գերքաղաքի կենտրոնում գտնվող Ռոքֆելլեր-պլազա հրապարակում՝ մարդկանց մեծ բազմության ներկայությամբ:
Տոնական տրամադրություն են ստեղծել երգիչները, խմբերը, երգչախմբերը եւ պարողները, ներառյալ առաջին մեծության աստղեր՝ իտալացի տենոր Անդրեա Բոչելին, ռոքի վետերան Սթինգը, օվկիանոսի երկու կողմերում հսկայական ժողովրդականություն վայելող սեւամորթ երգչուհի Մերի Ջեյ Բլայջը, որոնք կատարել են դասական Սուրբծննդյան երգացանկը եւ առավել մեծ ժողովրդականություն վայելող իրենց հիթերը:
Համերգի ավարտին միացրել են Նյու Յորքի գլխավոր եղեւնու լուսավորությունը: Գրեթե 24 մետր բարձրությամբ եւ մոտավորապես 10 տոննա քաշով ծառը հատվել Է Նյու Յորքի նահանգի Գարդներ քաղաքում: Եղեւնին շուրջ 80 տարեկան Է:
Նյու Յորքի գլխավոր եղեւնին զարդարում Է 45 հազար լամպերից բաղկացած լուսաշղթան, իսկ ծառի կատարին վիթխարի բյուրեղապակյա աստղն Է, որն ստեղծել Է Swarovski ավստրիական ֆիրմայի վարպետների կողմից:
Ռոքֆելլեր-պլազայում Սուրբծննդյան եղեւնու տեղադրման ավանդույթը սկիզբ Է առել 1930-ական թվականներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: