Մոսկվայում հրաժեշտ են տալիս Էլդար Ռյազանովին
International newsՄոսկվայի Գրականագետների կենտրոնական տանը դեկտեմբերի 3-ին սկսվել Է Էլդար Ռյազանովի հետ հրաժեշտի արարողությունը: Առավոտվանից շուրջ հարյուր մարդ Է հավաքվել՝ հարգելու ռեժիսորի հիշատակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Էլդար Ռյազանովը կյանքի 89-րդ տարում վախճանվել Է նոյեմբերի 30-ին Մոսկվայում: Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Նովոդեւիչիե գերեզմանատանը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստը նկարահանել է շուրջ 30 ֆիլմ, որոնցից ամենանշանավորներն են՝ «Կառնավալային գիշեր», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ծառայողական սիրավեպ», «Գարաժ», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Կայարան երկուսի համար» կինոնկարները: