Ով է առաջինը շնորհավորել դերասանուհի Անատի Սաքանյանին, և ինչպես է նա նշել իր 24-րդ տարեդարձը
LifestyleBlogNews.am-ը գրում է.
«Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Անատի Սաքանյանը երեկ ընկերների և մտերիմների հետ նշել է ծննդյան ամյակը: Blognews.am-ը լուսանկարել է դերասանուհուն և պարզել մի քանի մանրամասներ. «Իմ օրը դեռ կեսգիշերվանից է սկսվել, երբ Տաթևիկ Ադումյանը տորթով և փուչիկներով թակեց մեր տան դուռը: Նա սկսեց բարձր բաղավել և ես միանգամից հասկացա, որ դա նա է, քանի որ միայն նրա մտքով կանցներ այդպիսի բան անել»,-պատմում է դերասանուհին


24 ամյա դերասանուհին երբ փորձեց ամփոփել իր մեկ տարին, այսպես ասաց. «Չեմ կարող ասել, որ սկզբում ամեն ինչ հաջող և լավ էր, բայց տարվա վերջ նկատելի փոփոխություններ եղան, որի համար ես անկեղծ ուրախ եմ, քանի որ ինչին ես հասել եմ, եղել է իմ ուժերով, որ ինձ ինչ-որ մեկն առաջ չի տանում”:
Ծննդյան խնջույքի նախապատրաստական գործերով դերասանուհին ինքն անձամբ է զբաղվել. «Ես ամեն բան իմ ձեռքերով եմ պատրաստել, ձևավորումն էլ եմ ես արել: Ցավոք իմ ընկերուհիներից ոմանք չեն լինի կողքիս, կլինի Տաթևիկ Ադումյանը և դիզայներ Ալիսա Հարությունյանը, ում մոդելավորած հագուստն էլ կրելու եմ

Իսկ այն հարցինք` ինչ է դերասանուհին ինքն իրեն նվիրում ծննդյան օրը, նա այսպես պատասխանեց. « Ես մինչև իմ ծնունդն եմ ինձ նվիրում: Գիտեք ծնունդս որ արդեն անում եմ, դա արդեն մեծ նվեր է ինձ համար, ես այն անում եմ իմ աշխատած գումարով»:






Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի