Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով
SocietyՀանրապետության տարածքում դեկտեմբերի 4-ին առավելապես արևելյան շրջաններում, 5-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն, դեկտեմբերի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-6-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, 7-8-ին գիշերը կբարձրանա 4-6, ցերեկը` 6-8 աստիճանով: Քամին հյուսիսարևմտյ ան` 2-7 մ/վրկ արագությամբ:
Երևանում դեկտեմբերի 4-ին էական տեղումներ չեն սպասվում, դեկտեմբերի 5-ին հնարավոր է թույլ ձյուն, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում դեկտեմբերի 4-7-ի ցերեկային ժամերին կգրանցվի -2 աստիճան, դեկտեմբերի 8-ին` +6 աստիճան: