10-ը կախարդական պլան դեկտեմբեր ամսվա համար
LifestyleWnews.am-ը գրում է.
Առաջին ձյունը միշտ հիշեցնում է սպասված ու շատերի համար սիրելի Ամանորը։
Մենք կփորձենք ձեզ օգնել զերծ մնալ Ամանորի պատրաստության հետ կապված վատ հիշողություններից՝ փոխարենն առաջարկելով դրան պատրաստվել տոնական ու վառ տրամադրությամբ։
Մոմեր վառեք, որպեսզի վախեցնեք պատուհանից այն կողմում գտնվող խավարն ու տխրությունը։ Բուրումնավետ կամ սովորական սպիտակ մոմեր, հենց այնպես, որպեսզի լինի կրակ, ստեղծվի ռոմանտիկ ու երազկոտ միջավայր։ Կարող եք անգամ գնել դարչինի, խնձորի բուրմունքով մոմեր, վստահեցնում ենք՝ տրամադրությունը կբարձրանա։
Մի քանի րոպե հատկացրեք եւ թխեք տնական թխվածքաբլիթներ, դրանք գեղեցկացրեք զարդերով, հյուրասիրեք ձեզ շրջապատող մարդկանց, ձեր հարազատներին հաճույք պատճառեք եւ ձեր տրամադրությունն էլ այդպիսով կբարձրանա։
Զվաղվեք ձեր գեղեցկությամբ։
Ձմռան միրգ կամ ամանորյա միրգ—մանդարին։ Այն իսկապես լավ է բուրում ու տոնական տրամադրություն հաղորդում։ Գնեք այն, տեղադրեք ձեր աշխատասենյակի տարբեր անկյուններում։
Երեկոյան զբոսնեք ձյան փաթիլների տակ, հենց այնպես… զբոսնելիս երազեք, դրականը մտածեք։
Եթե նախընտրում եք նստել տանը, պարզապես վերցրեք մեկ գավաթ տաք թեյ, միացրեք սիրելի ֆիլմն ու ծածկոցով փաթաթված դիտեք այն… երանելի ժամանց
Ընկերների հետ սահադաշտ գնացեք, սահեք մինչեւ գլխապտույտ
Գնեք տոնական բացիկներ եւ սրտանց բարեմաղթանքներ գրեք ձեր հարազատներին։
Նստեք սեղանի շուրջ ու գրեք տարվա կտրվածքով ձեր արած գործերը, հաջողությունները… իսկ դուք դրանց մասին մոռացել էիք)))
Ձյան ժամանակ լուսանկարվեք։
Դե իսկ ամանորյա գիշերը ժամանակ հատկացրեք պարզապես ուտելուն, հանգստանալուն, տվյալ պահով ուրախանալուն, զգացեք ձեր էմոցիաները, մարմինը, ժպտացեք այն ամենին, ինչ տեղի է ունենում։ Հավատացեք, որ ամեն ինչ լավ է լինելու։







