Տիմատին համերգ է տալու Երեւանում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Եկել է ռեփի բիթերը վայելելու ժամանակը:
Երեւանյան հանդիսատեսը այս տարի բազմաթիվ համաշխարհային աստղերի կատարումները գնահատելու հնարավորություն ունեցավ։ Մենք արդեն վայելել ենք SOAD-ի, Anathema-ի, Sepultura–ի, «Բի2»-ի, Բեթ Հարթի, Գրիգորի Լեպսի համերգները, իսկ տարվա վերջում մեզ կուրախացնի նաեւ Էմիր Կուստուրիցան։ Սակայն մինչ այդ պետք է պատրաստվել Տիմատիի կիրակնօրյա համերգին, որը Black Star mafia լեյբլը ներկայացնող ռեփեր L'One-ի հետ ելույթ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում:
Համերգի կազմակերպիչները տեղեկացնում են, որ չնայած համերգի սկիզբը 19:00-ին է, բայց 17:00–ից սկսած Տիմատիի երկրպագուներին բազմաթիվ հաճելի անակնկալներ են սպասվում:
Նշենք, որ Տիմատիի համերգի տոմսերի արժեքը սկսվում են 5000 դրամից մինչեւ 35000։