Օպերային թատրոնում կանցկացվի «Գալա համերգ»
CultureԱլ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 8–ին կանցկացվի «Գալա համերգ»՝ աշխարհահռչակ տենոր, Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի և Հայաստանի երիտասարդ օպերային երգիչների մասնակցությամբ:
Ինչպե տեղեկացրին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգային երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ իտալական օպերաներից: Դիրիժորական վահանակի մոտ կլինի Ջանլուկա Մարչիանոն (Իտալիա), ով հայ ժողովրդի լավագույն բարեկամներից է և մշտապես իր անձնական և արտիստական հնարավորությունները ծառայեցնում է ի նպաստ հայ-իտալական մշակութային կապերի սերտացման, համերգներով պարբերաբար ներկայանում է ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում:
Համերգին մասնակցելու են Գեղամ Գրիգորյանը (տենոր), Գևորգ Հակոբյանը (բարիտոն), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դիանա Հարությունյանը (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Գոշ Սարգսյանը (բաս), Սիրանույշ Գասպարյանը (սոպրանո), Տաթև Աշուրյանը (սոպրանո), բալետի առաջատար մենապարողներ Ռուբեն Մուրադյանը, Մերի Հովհաննիսյանը և բալետի արտիստ Վահագն Մարգարյանը:
«Գալա համերգ»-ին մասնակցելու է նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ ու երգչախումբը: