Yerevan, 23.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ի՞նչ պետք է իմանա կինը, որպեսզի ամուսնուն ձեռքից չտանեն. լուսանկարներ

Դավաճանությունը, կարծես, սովորական երեւույթ է, հատկապես այն երկրներում, որտեղ տղամարդիկ քիչ են, քանի որ մեծ մասն աշխատում է ինչ-որ տեղ Ռուսաստանում: Տղամարդկանց հետ կապված խնդիրները Հայաստանում սուր են: Իսկ երբ կանայք շատ են, ապա ուրիշի ամուսնուն տանելու ցանկությունը նույնպես մեծ է: Ի՞նչ պետք է անի կինը, եթե հայտնվել է իրավիճակում, երբ ամուսինը դավաճանում է:

Կնոջը սկսում են տանջել հարցերը: Ի՞նչն այնպես չեմ արել: Ինչո՞ւ է նա այդպես վարվել: Նրան ի՞նչը չէր բավականացնում: Ի՞նչ է նա այդ կնոջ մեջ գտել եւ այլն: Արդյո՞ք իրականում նրանց ինչ-որ բան չի բավականացնում: Այս եւ այլ հարցերի պատասխանները կինը կարող է գտնել, երբ առաջին հերթին իր վրա ուշադրություն դարձնի: Եվ լավ կլինի այդ անել նախքան ամուսնու դավաճանությունը՝ կանխելով այդ ցանկությունը: Ինչի՞ վրա պետք է կինն ուշադրություն դարձնի:

Կանանց տեսակ կա, որոնց դեպքում կինը «հավանական զոհի» է վերածվում, ում տղամարդը մշտապես դավաճանում է կամ նա է պատրաստ «փախցնել» ուրիշի ամուսնուն: Վերլուծելով այս տեսակը՝ կարող եք հասկանալ, թե ով է ձեր լավագույն ընկերուհին եւ արժե՞, արդյոք, նրան վստահել ձեր ընտանեկան գաղտնիքը:

«Չարագործ»

Պարզ լեզվով՝ լիրբ, վայրի, ով ուրիշի հարաբերությունները փչացնելով՝ հաճույք է ստանում: Տվյալ տղամարդը նրան այնքան էլ պետք չէ, նա բուն գործընթացն է վայելում: Նա գործի է դնում իր ամբողջ հմայքը, իսկ եթե տղամարդն իրեն հետաքրքրում է, պատրաստ է ամեն ինչի, որպեսզի նրան բաժանի ընտանիքից: Այդպիսի կանայք հետաքրքրում են տղամարդկանց եւ հասկացնում, որ իրենց հետ նա կարող է զգալ այն ամենը, ինչի մասին երազել է կամ դեռեւս շարունակում է երազել: Հնարավոր է՝ այդ է հիմնական պատճառը, որ նրանք տղամարդկանց շրջանում մեծ հաջողություն են վայելում:

«Պարզունակ»

Սովորական ընտանեկան կին է, որպես մրցակից մյուս կանանց համար նա վտանգավոր չէ: Սա կնոջ այն տեսակն է, ում վրա կարելի է հենվել, ովքեր միշտ պատրաստ են օգնել ցանկացած հարցում, նրանք բարի են ու անվնաս: Նա, որպես հոգատար կին, անթերի է, որպես մայր եւ տնտեսուհի՝ նույնպես, սակայն նա չունի այն անհրաժեշտ յուրօրինակությունը, ինչի արդյունքում տղամարդիկ հիասթափվում են: Նրան ծանոթ չէ գայթակղելու արվեստը, որպես ընկերուհի նա հուսալի է: Սակայն տղամարդիկ ամենից շատ հեռանում են հենց այդ տեսակի կանանցից. կշտացնող ճաշն ու մաքուր բնակարանը բավարար չեն ընտանեկան երջանկության համար: Տղամարդիկ յուրաքանչյուր կնոջ մեջ յուրահատուկ գրավչություն են փնտրում, երբեմն՝ անկանխատեսելիություն, հատկապես սեռական կյանքում:

«Անհաջողակ»

Այս տեսակի կնոջ հետ կյանքը կապելով՝ ժամանակի ընթացքում տղամարդը սկսում է ուրիշին փնտրել, ով մշտապես հանուն տղամարդու արված «զոհողությունների» հաշիվը չի ներկայացնում: Նա սկսելու է այնպիսի կին փնտրել, ով պատրաստ է նվիրվել առանց պահանջների: Հարաբերությունների սկզբում «անհաջողակ» կանայք իրենց զոհաբերություններով գրավում են տղամարդկանց, սակայն որոշ ժամանակ անց, հաշիվը ներկայացնելով եւ չմոռանալով անընդմեջ դրանց մասին հիշեցնել, տղամարդը հասկանում է, որ սխալ է թույլ տվել: Այդ կանայք մշտապես ինչ-որ բան են ուզում, պահանջում եւ չստանալով՝ սկսում են դժգոհել:

«Լրագրողուհի»

Սա կնոջ մասնագիտություն չէ, այլ նրա կոչումը: Նա միշտ եւ ցանկացած առիթով ներկայացնում է իր պահանջները: Նա վստահ է, որ տղամարդկանց մասին գիտի ամեն ինչ եւ նրանց դեմքին ասում է այն, ինչ մտածում է: Սկզբում տղամարդիկ այդ ինքնավստահությունը որպես ուժ են ընկալում: Նման կանայք հետաքրքիր են այնպիսի տղամարդկանց, ովքեր ցանկանում են, որ ընտանեկան հարցերը կինը լուծի, այդպիսով որեւէ պատասխանատվություն չեն կրում: Այդպիսի ընկերուհի ունենալը ռիսկային է, քանի որ նա ընդունակ է ձեր ձեռքից տանել ձեր ամուսնուն:

«Իրական կին»

Այսպիսի կանայք յուրաքանչյուր տղամարդու երազանք են: Սա այն կնոջ տեսակն է, ում հանդիպելով՝ տղամարդն անմիջապես հասկանում է, որ այդ նա է: Նրան սիրահարվում են մեկ անգամ եւ ընդմիշտ: Նա ընդունակ է ձեր կյանքում ներդաշնակություն եւ երջանկություն ապահովել: Նրանք իմաստուն են, կարող են չեզոքացնել ցանկացած լրբի, երբեք «պարզամիտ» չեն դառնա: Այդպիսի կինը կարող է տղամարդու կյանքն իմաստալից դարձնել: Նրանցից տղամարդիկ հազվադեպ են հեռանում եւ եթե հեռանում են, ապա նրանք, ովքեր չեն գիտակցում, թե ինչ են կորցնում:

Իհարկե, մեր օրերում անթերի կանայք քիչ են: Սակայն, սիրելի՛ կանայք, մի մտահոգվեք, եթե դուք այդ տեսակին չեք պատկանում: Կարդալով վերը նշվածը՝ կարող եք օգտվել դրանից, որպեսզի կարողանաք կանխել ձեր ամուսնու դավաճանությունը:

Սովորեք տարբեր լինել: Գրեթե բոլոր տղամարդիկ երազում են մի քանի կին ունենալ, հիշեք հայտնի երգը. «Если бы я был султан – я б имел трех жен…» («Եթե ես սուլթան լինեի, երեք կին կունենայի»): Դուք կարող եք իրականացնել նրա երազանքը, սակայն ոչ բառի իսկական իմաստով: Բավական է, որ միշտ տարբեր լինեք, այդ դեպքում ձեր ամուսնու մոտ տպավորություն կստեղծվի, որ տարբեր կանանց հետ է ապրում: Եղեք ե՛ւ լիրբ, ե՛ւ պարզամիտ: Այսօր դուք հպարտ ու անկախ եք, վաղը՝ լուռ ու քնքուշ: Սակայն երբեք տղամարդու համար ընթեռնելի մի եղեք, կարդալուց հետո նա շտապելու է գրադարանի այլ գրքերին ծանոթանալ:

Տղամարդը միշտ ապրում է սեփական հակասությունների գերության մեջ: Մի կողմից նա հիմնականություն է ուզում, իսկ մյուս կողմից էլ ցանկանում է գրավել որեւէ մեկին: Նրանք, ովքեր կարողանում են «փախցնել» ուրիշի ամուսնուն, այդ մասին լավ տեղեկացված են: Գուցե ժամանակն է, որպեսզի օրինական կանայք էլ տիրապետեն այդ գիտելիքներին…

Միշտ արեք հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահպանեք ձեր ամուսնությունն ու դրա հետ մեկտեղ ձեր հարաբերությունների մեջ նորություններ մտցրեք: Եվ հավատացեք, ձեր տղամարդու մոտ շուրջը նայելու ցանկություն չի առաջանա եւ ընդունելու ցանկացած առաջարկ, եթե նույնիսկ դրանք բավական գայթակղիչ են: Եվ այդ դեպքում դուք կլինեք այն իրական կինը, ումից երբեք ոչ մի տղամարդ չի հեռանա:

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice