Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մեքենա է արգելափակվել ձնակույտի մեջ
SocietyՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 4-ին` ժամը 02.50-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 23-րդ կմ-ում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Patrol» մակնիշի 09 QQ 010 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Բ.) ավտոմեքենան: