Ոստիկանությունն Ազատության հրապարակից ակտիվիստի է բերման ենթարկել
SocietyՈստիկանությունն Ազատության հրապարակից բերման է ենթարկել նստացույցի մասնակիցներից մեկին: ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ակտիվիստը բերման է ենթարկվել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի կետերը խախտելու համար:
Նստացույցի մասնակիցները փորձել են սեղաններ և աթոռներ տեղադրել Ազատության հրապարակում, սակայն ոստիկանությունը կանխել է նրանց գործողությունները: Հրապարակում սեղան բերել փորձող ակտիվիստին ոստիկանությունը բերման է ենթարկել:
«Նոր Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել է շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու և Ազատության հրապարակում նստացույց սկսելու մասին: Դեկտեմբերի 1-ից նախաձեռնության անդամները հերթափոխով գիշերում են Ազատության հրապարակում: