Քանյե Ուեսթը մրցանակ է ստացել իր ստեղծած սպորտային կոշիկների համար (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Քանյե Ուեսթը, որը շուտով 2-րդ անգամ հայր կդառնա, մասնակցել է ամենամյա Footwear News Achievement Awards մրցանակաբաշխությանը Նյու Յորքում և ստացել «լավագույն կոշիկ» մրցանակն իր ստեղծած Adidas Yeezy Boost 350 սպորտային կոշիկների համար՝ որպես լավագույն դիզայն։
Նա բեմ է բարձրացել և շնորհակալական խոսք ասել իր ընտանիքին՝ աջակցության համար ու հիշեցրել, որ շատ շուտով 2-րդ անգամ հայր կդառնա։
Հիշեցնենք, որ նա և կինը՝ Քիմ Քարդաշյանն արդեն մի դուստր ունեն՝ Նորթը։



