Վայք-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է
SocietyՍաստիկ բքի հետևանքով դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, Վայք-Սիսիան միջպետական ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհաշինարարները տեղում կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: