Հանգստյան օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
SocietyՀանրապետության տարածքում դեկտեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-6-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, 7-8-ին նույնքան կբարձրանա: Քամին հյուսիսարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:
Երևանում դեկտեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-7-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի -2 աստիճան, դեկտեմբերի 8-9-ին` +6 աստիճան: