Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սերգո Կարապետյանն ընդգծել է կոոպերատիվների ստեղծման կարևորությունը

Economics

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի ընթացքում նախարարին ուղեկցում էր Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը: Այցի առաջին կանգառը Իջևանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան համայնքում էր, որտեղ նախարարը մասնակցել է արոտօգտագործողների կոոպերատիվի տարեկան հաշվետու ժողովին: Կոոպերատիվը ստեղծվել է 2011 թվականին և հանդիսացել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի առաջին շահառուներից մեկը: Կոոպերատիվի նախագահ Գևորգ Գալստյանը զեկուցել է, որ իր գործունեության չորս տարիների ընթացքում կոոպերատիվը գգալի հաջողություններ է գրանցել. ավելացել է գյուղատնտեսական կեն դանիների գլխաքանակը, բարձրացել է վարելահողերի օգտագործման մակարդակը, բարելավվել են դեգրադացված արոտները: Ժողովի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է կոոպերատիվների ստեղծման կարևորությունը:

«Կոոպերատիվների զարգացումը մեր երկրի համար հեռանկարային ծրագիր է և գյուղատնտեսության զարգացման համար ամենակարևոր խնդիրը: Հանրապետությունում արդեն ունենք կոոպերատիվների ստեղծման և արդյունավետ գործունեության փորձ, և ՀՀ կառավարությունն ամեն կերպ խրախուսելու է, որպեսզի նման կոոպերատիվները ավելանան և ընդլայնվեն: Հանրապետությունում արդեն առկա է արդյունավետորեն գործող շուրջ 150 կոոպերատիվ», - նշել է նախարարը: Սերգո Կարապետյանը նաև տեղեկացրել է, որ CARMAC 1 ծրագրում Տավուշի մարզից ընդգրկված են 13 համայնքներ, միաժամանակ նախարարը համոզմ ունք է հայտնել, որ CARMAC 2 ծրագրի մեջ մարզից հնարավոր կլինի ներգրավել մոտ 20 համայնք:

Անդրադառնալով ծրագրում ընդգրկված համայնքների խնդիրներին` դրանց թվում նախարարը, մասնավորապես, մատնանշել է մսի և կաթի մթերման խնդիրները, որոնց լուծման համար երկրորդ ծրագրի շրջանակում քայլեր են ձեռնարկվելու: Նախարարը նաև նշել է, որ ծրագրում ընդգրկված սահմանամերձ համայնքներում նախատեսվում է ջերմոցների, վերամշակման արտադրամասերի, չորանոցների կառուցում, ինչը թույլ կտա գյուղացիներին ավելացնել իրենց եկամուտները: Կոոպերատիվի նախագահ Գևորգ Գալստյանն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ CARMAC ծրագրի շրջանակում կոոպերատիվի կողմից ձեռքբերված գյուղտեխնիկայի շնորհիվ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը 260-ից ավելացել է մինչև 305 գլուխ, ավելացել է նաև կաթնատվությունը: Գրանցված բարձր ցուցանիշներն ամրապնդելու և ավելացնելու նպատակով Գևորգ Գալստյանը խնդրել է կոոպերատիվն ընդգրկել նաև CARMAC 2 ծրագրի մեջ: Կոոպերատիվի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար անդամները դիմել են նախարարին նաև կոմբայն տրամադրելու խնդրանքով: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման արդյունքում Տավուշի մարզի 13 համայնքում կառուցվել է շուրջ 11.5 կմ ջրարբիացման համակարգ, տեղադրվել է 31 հատ խմոց, ջրով ջրարբիացվել է ավելի քան 14500 հա արոտ, ինչպես նաև բարելավվել է դեպի արոտ տանող շուրջ 10կմ ճանապարհ: Բացի այդ, 13 համայնքում ստեղծված կոոպերատիվներին տրամադրվել է 71 միավոր գյուղտեխնիկա: Ջրարբիացման համակարգերի կառուցման արդյունքում լիարժեք օգտագործելի են դարձել նախկինում մասնակիորեն օգտագործվող շուրջ 10 հազար հա արոտներ և շուրջ 4500 հա արոտավայրեր:

Ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների պարբերական մոնիտորինգի արդյունքում գրանցվել է կաթնատվության 18 տոկոս աճ և շուրջ 15 տոկոս քաշաճ: Այնուհետև նախարարն ուղևորվել է դեպի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևան համայնքում գտնվող «Արթուր և Էդիտա» ՍՊԸ պահածոների արտադրամաս, որի սարքավորումների վերազինման, տեխնոլոգիաների արդիականացման և սննդի անվտանգության բարելավման ծրագիրը հաղթող է ճանաչվել CARMAC 2 ծրագրի «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի շրջանակներում: Ընկերությունը կստանա 50 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ կարող ությունների հզորացման, սննդամթերքի անվտանգության հարցերի բարելավման և արտահանման հնարավորությունների ավելացման նպատակով և նույն չափով ներդրում էլ ինքը կիրականացնի: Ներկայացված ծրագրով նախատեսվում է մեքենայացնել վերամշակման ենթակա մրգի, հատապտղի և ապակյա տարաների լվացման գործընթացները, ավտոմատացնել արտադրանքի վերամշակման և պահածոյացման գործընթացները և այլն: Տնօրեն Արթուր Չիլինգարյանի փոխանցմամբ` թողարկված արտադրանքի մեծ մասն արտահանվում է Ռուսաստան և Գերմանիա, արդեն կա պայմանավորվածություն արտահանումներ կազմակերպել նաև նաև դեպի Թուրքմենստան: Առաջիկայում «Արթուր և էդիտա» ՍՊԸ-ն նախատեսում է իր արտադրամասում կազմակերպել նաև մոռի, մոշի և մասուրի հյութերի արտադրություն և ընդլայնել արտադրության ծավալները` դեպի ԵՏՄ երկրներ արտահանման նպատակով: 

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine