Yerevan, 07.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Վայոց ձորի մարզի սոցիալ-մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ին Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

«Վայոց ձորը մեր հանրապետության ամենափոքր մարզերից մեկն է, իսկ բնակչության թվով՝ ամենափոքրը: Բայց սա չի նշանակում, որ մեր ուշադրությունը մարզի նկատմամբ պետք է լինի թերի կամ էլ Վայոց ձորում քիչ աշխատանքներ ունենք անելու, ամենևին՝ ոչ: Առաջին հերթին Վայոց ձորը մեր զբոսաշրջային և առողջարանային կենտրոններից մեկն է, որտեղ վերջին տարիներին շատ լուրջ աշխատանք է կատարվել՝ ենթակառուցվածքները զարգացնելու, նոր հյուրանոցներ կառուցելու, ճանապարհներ և այլն, և այս ուղղությամբ, իհարկե, աշխատանքները պետք է շարունակենք: Բայց նոր բարենպաստ հանգÕ �մանքներ են ի հայտ գալիս: Եվ այս հանգամանքները մենք պետք է օգտագործենք, որպեսզի չսահմանափակվենք միայն Ջերմուկի առողջարանային հնարավորություններով կամ էլ՝ Նորավանքի, Մոզրովի և Արենի քարանձավների հնարավորություններով: Որոնք են այդ նոր հանգամանքները. առաջին՝ մենք արդեն ունենք պայմանավորվածություն Համաշխարհային բանկի հետ և մոտակա տարիներին Հանրապետությունում ներդնելու ենք 55 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ զուտ զբոսաշրջության ոլորտը զարգացնելու նպատակով: Երկրորդ հանգամանքն այն է, որ Վայոց ձորի մարզով է անցնելու մեր կարևորագույն տրանÕ �պորտային երակը՝ Հյուսիս-հարավ ճանապարհը, ծայրից ծայր մարզով է կտրելու-անցնելու: Եվ այս երկու հանգամանքը հնարավորություն է ընձեռում, որպեսզի մենք, այսպես ասած, ցանցային մոտեցում ցուցաբերենք զբոսաշրջությանը մարզում: Մարզը շատ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, և եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, երեք տարի առաջ Վայոց ձորի թեմի առաջնորդն ասում էր, որ մարզում կան հազարից ավելի քրիստոնեական հուշարձաններ, իսկ փոքրիկ մարզում հազարից ավելի քրիստոնեական հուշարձաններ ունենալը պատմամշակութային մեծ արժեք է: Այս հանգամանքը հաշվի առÕ �ելով՝ կարծում եմ, շատ մեծ դժվարություն չի լավ տուրիստական երթուղիներ կազմակերպելը: Միջոցներն առկա են, հիմնական տրանսպորտային ուղիների խնդիրները մասամբ լուծվել են և լուծվելու են՝ վստահ եմ, որ առավելագույնը երեք-չորս տարիների ընթացքում այդ ճանապարհային խնդիրները լուծվելու են, և սա շատ մեծ հնարավորություններ է ընձեռում, որպեսզի մենք կարողանանք այս ոլորտը զարգացնել մարզում: Ձեզ համար, իհարկե, զբոսաշրջությունը զուտ միայն մարզը ցույց տալը չէ: Զբոսաշրջություն՝ նշանակում է նաև գյուղատնտեսական ապրանքների սպառում, նշանակում է ընդհանրապես կ յանքի աշխուժացում, ծառայությունների զարգացում և այլն: Մի հանգամանք ևս հնարավորություն է տալիս շատ լուրջ ազդելու մարզի տնտեսական զարգացման վրա: Խոսքը Ամուլսարի ոսկու հանքերի պաշարների շահագործման մասին է: Եվ չնայած արդեն երկար տարիներ՝ երևի 8-9 տարի, խոսում ենք այդ հանգամանքի մասին, և ոչ միայն խոսում ենք, այլ նաև մեծ աշխատանք է կատարվել միջազգային բնապահպանական փորձաքննություններ անցկացնելու ուղղությամբ, կարծում եմ, որ արդեն մոտեցել է ժամանակը, երբ շահագործող ընկերությունը պատրաստ է 2016թ.-ի գարնանից սկսել գործարանի կառուցումը: Իսկ ՎայոÖ ձորի համար դա նշանակում է հազարից ավելի լրացուցիչ աշխատատեղ, ինչը, կարծում եմ, նույնիսկ մի քիչ ավելին է լինելու, քան պահանջարկն է: Այս առումով, մարզպետը, մարզպետարանը, տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն երկու կարևորագույն խնդիր՝ Մշակույթի և Էկոնոմիկայի նախարարների հետ միասին մշակել տուրիզմի զարգացման ժամանակակից և արդյունավետ ծրագիր: Երկու նախարարներն էլ տեղյակ են, կարող եք հենց վաղվանից այդ ուղղությամբ աշխատել: Եվ երկրորդ՝ մենք բնապահպանական փորձաքննությունների վրա, իրոք, երկար ժամանակ ենք աշխատել՝ գործարանի տեղի ընտրման հÕ �մար բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան միջոցառումներ նախատեսելով՝ կապված հանքի շահագործման հետ: Մարզպետարանի և երեք համայնքների խնդիրն է՝ որևէ միլիմետր անգամ չզիջել բնապահպանական խնդիրներում, նախագծին համապատասխան, նորից եմ կրկնում, որևէ միլիմետր չզիջել, բայց փոխարենը՝ այս դիրքորոշումը փոխհատուցել մնացած բոլոր խնդիրների շատ արագ և որակով լուծելով բոլոր այն հարցերը, որոնք կապված են հանքավայրի շահագործման և գործարանի կառուցման հետ: Սրանք շատ կարևոր խնդիրներ են: Եվ վերջին հարցը, որն իր կարևորությամբ վերջինը չէ, խոսքս վերաբե րում է մարզում առողջապահական համակարգի զարգացմանը: Ուզում եմ, որ վստահ լինեք՝ տարածքների համաչափ զարգացման ծրագիրն իրականացնելիս, մասնավորապես մարզերում առողջապահական խնդիրները ժամանակակից ձևով լուծելու այդ ճանապարհին, մենք Վայոց Ձորը ոչ թե մոռացել ենք կամ փոքրության պատճառով դուրս թողել ծրագրից, այլ միայն ու միայն ելնելով նրանից, որ Վայոց ձորում բուժհաստատություններն այդքան շատ վատ վիճակի մեջ չէին՝ ի համեմատ մյուս մարզերի: Բայց Առողջապահության նախարարն արդեն խնդիր ունի մարզում սկսել այս ծրագրի իրականացումը: Մոտակա ժամանակներուÕ ´ նա ձեզ կասի, թե երբ: Այստեղ ևս պետք է լինել օժանդակողի և հուշողի դերում՝ ո՞ր հիվանդանոցից, բուժհաստատությունից ենք առաջինը սկսելու և կոնկրետ ի՞նչ ժամկետներում ենք ավարտելու:

Ես մի այսպիսի ցանկություն ունեմ, որ գոնե 2020թ. մենք ունենանք Վայոց Ձորում զբոսաշրջային վայրերի փոխկապակցված լայն ցանց, որտեղ մասնավորը կարողանում է մատուցել բարձորակ ծրագրեր, առավել ևս, որ դա է մեզ պարտադրում նաև աշխարհաքաղաքական վիճակը: Եթե մենք ապահով երկիր ենք, եթե այլ երկրներում խոչընդոտեր են առաջանում, ինչու՞ մենք չօգտվենք այս հանգամանքից: Եվս մի խնդիր՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ, ցավոք, Վայոց ձորի մարզում չօգտագործվող վարելահողի չափաբաժինը մեծ է: Սա ևս զարմանալի է, որովհետև շատ լավ պտուղ, լավ բանջարեղեն, հացահատիկ եք մ իշտ աճեցրել, ի՞նչն է խնդիրը: Մենք շուկայականից զգալի էժան գնով վառելիք ենք տալիս, պարարտանյութ ենք տալիս, սերմացու ենք տալիս, մթերելու առումով տրանսպորտային խնդիրներ չունեք: Պետք է այս խնդրին ուշադրություն դարձնել և ամեն տարի ավելացնել, այսինքն՝ խթաններ պետք է լինեն, որ ավելացվեն: Ես գիտեմ՝ ոմանք կասեն՝ «Արենի» տեսակի խաղողը շատ բարձր գնով չեն մթերում և այլն, և այլն: Նախ` «Արենին» բոլոր համայնքներում չի տարածված, սա՝ մեկ: Եվ երկրորդ՝ եթե նախապես պայմանագրեր կնքեն մթերողների հետ, ապա ոչ մի գրամ խաղող, այդ թվում՝ նաև «Արենի» տեսակի, չի մնա, և գյուղացուն հոգս չի պատճառի: Գյուղացին պետք է այնպիսի արտադրանք արտադրի, որը պահանջված է սպառողի կողմից կամ վերամշակողի»,- ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրել է ըստ ոլորտների Վայոց ձորի մարզում հաշվետու ժամանակաշրջանում իրականացված և ընթացիկ աշխատանքները, զարգացման ծրագրերը, հիմնախնդիրներն ու գերակայությունները և վստահեցրել, որ Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ մարզպետարանը՝ համագործակցելով համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ, կներդնի բոլոր ջանքերը՝ մարզում նախատեսված ծրագրերը ժամանակին և որակով իրականացնելու համար:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետին հանձնարարվել է՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ մշակել վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների հստակ ցանկ և ժամանակացույց՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ քննարկել մարզի ցանքային տարածությունների, պտղի և հատապտղի տնկարկների ավելացման և ինտենսիվ մշակությամբ այգիների հիմնման միջոցով ներդրումային ծրագրերի առաջմղման համար համապատասխան թիրախային մեխանիզմների կիրառման հնարավորությունները:

Վայոց ձորի մարզի զբոսաշրջության ներուժի զարգացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է՝ ՀՀ մշակույթի նախարարի և ՀՏԶՀ տնօրենի հետ համատեղ զբոսաշրջության զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերում ներառել ՀՀ Վայոց ձորի մարզի պատմամշակութային և հնագիտական արժեքների շուրջ ձևավորված միջավայրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և զբոսաշրջային արդյունավետ ծառայությունների մատուցման կարողությունների զարգացման հիմնական ուղղությունները՝ համապատասխան առաջարկությունների ձևավորման գործընթացում ներառելով տեղական ինքնակառավ արման մարմիններին և զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների միավորումներին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետին հանձնարարվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարի հետ համատեղ իրենց լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ողջ ընթացքում բնապահպանական փորձաքննությունների բոլոր պայմանների լիարժեք պահպանման և համապատասխան աշխատանքների վերահսկման ուղղությամբ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետին հանձնարարվել է՝ ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ ուսումնասիրել մարզի առողջապահական համակարգի արդիականացման ուղղությունները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման, այդ թվում՝ Վայքի բժշկական կենտրոնի արդիականացման, մարզային բժշկական կադրերի վերապատրաստման և առանձին նեղ մասնագետներով ապահովման շարունակական միջոցառումներ ձեռնարկելով:

Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով՝ ՀՏԶՀ-ին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ առաջնահերթություն տրամադրելով համայնքների կրթական հաստատությունների հրատապ հիմնանորոգման խնդիրներին:

 

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration