Այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ շրթուքների հաստացման մասին (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Շրթունքների հաստացմանը հասարակությունը վատ է վերաբերում, իսկ ասենք ականջների ձևի փոխմանը՝ լավ: Պատճառը չարաշահումն է, հաճախ աղջիկներն ուղղակի չափն անցնում են, հակառակ պարագայում, սա ևս գեղեցկության համար արված փոքրիկ միջամտություն է:
Wnews.am – ը կներկայացնի այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ շրթունքների հաստացման մասին: Լինում են շրթունքների հաստացման ինչպես հաջող տարբերակներ … 
…այնպես էլ ՝անհաջող

Լինում են դեպքեր, երբ շրթունքները հաստացնելը նույնքան անհրաժեշտ է, ինչպես քթի վիրահատությունը և աղջիկն անճանաչելիորեն փոխվում է.

Այնպես որ մի փոքր ավելի փամփլիկ շրթունքներ ունենալու աղջկա ցանկության մեջ ոչ մի վատ բան չկա, բայց սխալները լինում են այն դեպքում, երբ նա ոչինչ չգիտի այդ պրոցեսի մասին: Նախքան շրթունքների մեծացման պրոցեսը, պետք է տեղեկանալ, թե ինչ նյութերով է աշխատում բժիշկը: Ոչ մի դեպքում մի համաձայնվեք, եթե բժիշկն օգտագործում է հեղուկ սիլիկոն կամ սինթետիկ պոլիմերներ:
Ամենաանվտանգ նյութը բիոպոլիմերային և բիոդեգրադացիոն գելն է: Առաջին տեսակի գելը օրգանիզմում մնում է 5 տարի: Երկրորդ տեսակի գելը օրգանիզմից դուրս է գալիս 8-12 ամիս անց: Սա հատկապես հարմար է նրանց համար, ովքեր չեն կարողանում որոշել, թե ինչպիսի չափս են ուզում:
Գելի միջոցով շուրթերի հաստացման պրոցեսը տևում է կարճ, վերականգնման փուլը ևս կարճ է տևում:
Նման միջամտության դեպքում վտանգ չկա, որ գելը կտեղափոխվի այլ հատված, սակայն ալերգիայի հավանականությունը մնում է: Երկրորդ բանը, որ անհրաժեշտ է իմանալ, թե հատկապես որ մասն եք ցանկանում մեծացնել, չի կարելի պարզապես գալ և ասել ես ուզում եմ շրթունքներս հաստացնել. դուք կամ մեծացնում եք վերևի շուրթը, կամ ներքևինը, ուղղակի ընդգծում եք շուրթերը և այլն: Անհրաժեշտ է լսել բժշկի կարծիքը, ով գիտի թե հատկապես ինչպես ձեր շրթունքներն ավելի գեղեցիկ կլինեն: Հաճախ խնդիրներն առաջանում են այս կետն անտեսելու պատճառով. աղջիկն ուզում է Ջոլիի նման շրթունքներ, բայց նրա շրթուքների ձևը դրան բոլորովին չի համապատասխանում: Պրոցեդուարան տևում է 25-40 րոպե:


2. Լիպոֆիլինգը կիրառվում է այն դեպքում, երբ շրթունքները պետք է շատ հաստացնել: Յուղային հատվածը, որի միջոցով արվում է միջամտությունը, վերցվում է հենց տվյալ անձի մարմնի այլ հատվածից՝ փորից կամ կոնքից: Միջամտությունը տևում է մեկ ժամ, կատարվում է տեղային անզգայացմամբ: Այս մեթոդի արդյունքը կարող է մնալ ամբողջ կյանքում:
3. Պլաստիկ վիրահատություն. Այս մեթոդը հիմնականում կիրառվում է այլ վիրահատությունների հետ, օրինակ քթի, կրծքի պլաստիկ վիրահատության կամ լիպոսակցիայի ժամանակ: Շատերը նախընտրում են շրթունքների մեծացման մյուս տարբերակները, սակայն պետք է նշել, որ պլաստիկ վիրահատությունը ոչ միայն հնարավորություն է տալիս մեծացնել, այլև ամբողջությամբ փոխել դրանց ձևը: Նման վիրահատությունը հատկապես հարմար է չափազանց բարակ շուրթեր ունեցողների համար: Միջամտության մյուս տեսակների դեպքում շրթունքների տեսքը արհեստական է լինում: Վիրահատությունը կատարվում է ամբողջական անզգայացմամբ: Գրագետ աշխատանքի դեպքում` շուրթերը բնական տեսք են ունենում, հետվիրահատական շրջանը երկար չի տևում:
Բացի այս մեթոդներից, շրթունքների ձևը տեսանելիորեն կարելի է փոփոխել նաև տատուաժի միջոցով: