Ահա թե իրականում ինչպես է ԱՄՆ-ն «պայքարում» ԻԼԻՊ-ի դեմ
AnalysisԱՄՆ-ի իշխանությունները չեն դադարում միջազգային հանրությանը զվարճացնելուց: Նույնիսկ Փսակիի դեկրետ գնալը չկարողացավ խախտել այդ ավանդույթը:
Հիմա էլ ԱՄՆ պետքարտուղար Քոն Քերրին է հայտարարություն արել հետևյալ բովանդակությամբ. «Միջազգային ահաբեկչությունն անթույլատրելի երեւույթ է: Մենք ցավակցում ենք այդ սարսափելի հանցագործություններից զոհվածների ընտանիքներին եւ մեր աջակցությունը հայտնում նրանց: Մենք ԻԼԻՊ-ի դեմ պատերազմական իրավիճակում ենք եւ մենք պետք է գործենք բոլոր հարթություններով: Մենք պետք է կործանենք ԻԼԻՊը: Այս առնչությամբ որեւէ տեսակի բանակցություններ չպետք է վարել: Ուղղակի պետք է կործանել ԻԼԻՊ-ը»:
Համաձայն եք, չէ՞, որ ԱՄՆ-ի կողմից ԻԼԻՊ-ին ոչնչացնելու մասին հայտարարությունն ինքնին արդեն ծիծաղ են առաջացնում, որովհետև որքան էլ ԱՄՆ պաշտոնյաները «Փսակիի» դերի մեջ մտած շարունակեն պնդել, թե իրենք ընդհանրապես չգիտեն՝ որտեղից հանկարծ ծլեց ԻԼԻՊ-ը և թե ինչպես ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա, սենատոր Ջոն Մաքքեյնն ու ԻԼԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին ժամանակին հատյվեցին նույն լուսանկարներում, միևնույն է՝ միջազգային հանրության մի զգալի մասը վաղուց արդեն հասկացել է, որ ԻԼԻՊ-ի ակունքներում կանգնած են հենց ԱՄՆ իշխանությունները: Թե ինչ հարաբերությունների մեջ են այսօր նրանք իրենց ստեղծածի հետ՝ այլ հարց է, բայց իրողությունը մեկն է՝ ԱՄՆ-ն իբրև թե ուզում է ոչնչացնել իր ստեղծածին: Ասում եմ «իբրև թե», որովհետև իրական ցանկության դեպքում վաղուց արդեն ոչնչացրած կլինեին, և հաշվի առնելով ԱՄՆ-ի ռազմական հզոր պոտենցիալը՝ կարելի ա ասել, որ դա նրանց համար ամենևին էլ դժվար բան չէ: Իսկ թե իրականում ինչպես է ԱՄՆ-ն «պայքարում» ԻԼԻՊ-ի դեմ՝ շատ լավ արտահայտված է հետևյալ մուլտֆիլմում.
Կարեն Վարդանյան