Բաղադրիչներ
ալյուր – 305գր
կաթ – 125գր+1ճ/գդ
փխրեցուցիչ – 1,5թ/գդ
ձու – 1 հատ
աղ – 1/2թ/գդ
կարագ – 45գր
շաքարավազ – 50-60գր
աղ ծովի – 1-2ճ/գդ
հազրեվարդ (розмарин) – 3-4ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Խորը ամանի մեջ լցնում ենք 215գր ալյուրը, 125գր կաթը, 0,5թ/գդ փխրեցուցիչն ու խառնում ենք ստացված զանգվածը ձեռքով:
Ստացված զանգվածը ծածկում ենք ցելոֆանով և տեղափոխում սառնարան ամբողջ գիշեր: 
- Հաջորդ օրը հանում ենք զանգվածը սառնարանից և վրան ավելացնում ենք 90գր ալյուրը, 1ճ/գդ կաթը, 1ճ/գդ փխրեցուցիչը, ձվի կեսը, աղը, շաքարավազն ու կարագը և հունցում փափուկ, էլաստիկ խմոր:
Պատրաստի խմորը ծածկում ենք ցելոֆանով և թողնում 30 րոպե:
- Պատրաստի խմորը բաժանում ենք 19 գնդի, ապա շարում ենք այդ գնդերը տոնածառի տեսքով պերգամենտային թղթով պատած տապակի վրա:

- Թողնում ենք որ բուլկիները հանգստանան 30-45րոպե, ապա վրան քսում ենք մնացած ձուն և շաղ ենք տալիս մանր կտրատված հազրեվարդն(розмарин) ու ծովի աղը:
Դնում ենք տապակը ջեռոցի մեջ և թխում ենք բուլկիները 20 րոպե 170 աստիճանում:
- Պատրաստի բուլկիները հանում ենք ջեռոցից ու մատուցում ենք ամանորյա սեղանին:

Ի դեպ` բուլկի Տոնածառ ամանորյա թխվածքի երեսին հազրեվարդի և ծովի աղի փոխարեն կարող եք շաղ տալ քերած շոկոլադ կամ կոկոսի քերուկ
Նշված քանակության մթերքից ստացվում է 4-6 բաժին բուլկի: