Վաչեն, Արմուշը, Գարիկը, Ռաֆայելը եւ այլոք` «Քարե դարդ» սիթքոմի փակ ցուցադրությանը (ֆոտոշարք)
LifestyleStyle.news.am-ը գրում է.
«Քարե դարդը» նոր ֆորմատով սիթքոմ է թե՛ Հայաստանում, եւ թե՛ ամբողջ աշխարհում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սիթքոմի պրոդյուսեր Վաչե Թովմասյանը։ «Քարե դարդը» դեկտեմբերի 8-ից կհերառձակվի ATV-ի եթերում, իսկ մինչ այդ սիթքոմի ստեղծագործական կազմը «Երեւան Մոլ»-ի «Kino park»-ում ներկայացրեցին կատագերկանա ժանրի սիթքոմի առաջին սերիան:
«Ֆիլմը ստեղծելիս հաշվի ենք առել ժողովրդի կողմից սիրված կերպարների նախատիպերը։ Հնարել ենք նաեւ նոր կերպարներ, որոնք վստահ եմ, կսիրվեն շատերի կողմից։ Ուսումնասիրել ենք ամբողջ աշխարհի լավագուն սինթքոմները, որպեսզի կարողանանք ավելի որակյալ ձեւով ներկայացնել այդ ժանրը։ Հեռուստադիտողի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչպես են մարդիկ քարե դարում ապրում դինոզավրերի հետ կամ այդպես հստակ խոսում հայերեն։ Ասենք, որ սիթքոմն ազատ ֆորմատ է, որտեղ կարելի է նման փոփոխություներ անել, որպեսզի հումորը լինի ավելի ցայտուն եւ առաջին պլանում»,-ասաց Վաչեն:
Վերջինս գլխավորում է Մոսո անունով մի երիտասարդի, որի կերպարի շուրջ են կատարվում սիթքոմի իրադարձությունները: Երեւանյան մտածելակերպով երիտասարդը մի քանի պարտքատերերից փախչելու համար իր ընկերոջ դեռ չավարտված ժամանակի մեքենան է փորձարկում եւ հայտնվում է քարե դարում։
Մյուս դերերում հանդես են եկել Արմուշը, Ռաֆայել Երանոսյանը, Աննա Մանուչարյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Հակոբ Հակոբյանը եւ Անատի Սաքանյանը:
«Նկարահանումները շատ հետաքրքիր եւ ուրախ են անցել: Նույնիսկ չես ցանկացել տուն գնալ»,-ասաց Անատին։
Նշենք, որ նախագծի հեղինակն է Սարգիս Մնոյանը, որը նաեւ սաունդրեքի խոսքերի հեղինակն է։ Սցենարի հեղինակներն են՝ Վան Գրիգորյանը եւ
Գրիգոր Գեւորգյանը, իսկ ռեժիսորն է Վարդան Հակոբյանը:
Մելինե Տոնոյան
- See more at: http://style.news.am/arm/news/26983/vachen-armushy-gariky-rafayely-ev-ayloq-qare-dard-sitqomi-pak-cucadrutyanyfotosharq.html#sthash.uF8TAULU.dpuf
















