Վարդենյաց լեռնանցքում վերականգնվել է տրանսպորտային երթեւեկությունը
SocietyԱվելի քան մեկօրյա դադարից հետո վերականգնվել է տրանսպորտային երթեւեկությունը Վարդենյաց լեռնանցքում, որը երկկողմանի փակվել էր չդադարող բքերի եւ անանցանելի վիճակի պատճառով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, դեկտեմբերի 5-ի գիշերային ժամերից սկսվել են Մարտունի-Գետափ ճանապարհի մաքրման աշխատանքերը Վարդենյաց լեռնանցքում, որոնք ժամը 11.30-ի դրությամբ ավարտվել են` ապահովելով ավտոմեքենաների անցանելիությունը:
«Տրանսպորտային երթեւեկությունն արդեն վերականգնված է Վարդենյաց լեռնանցքում: Մաքրող տեխնիկան այսօր առջավոտյան օժանդակել է նաեւ Լեռնակերտ բնակավայրի մարդկանց` մաքրելով մայրուղուց Լեռնակերտ ձգվող ճանապարհը:Ճանապարհների մշակման աշխատանքեր են ընթանում նաեւ Սեւան-Երեւան, Սեւան-Վարդենիս ավտոճանապարհներին: Լեռնային գյուղեր տանող ավտոճանապարհների արգելափակման դեպքում, ինչպես հրահանգել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, սպասարկող կազմակերպությունները կարձագանքեն անմիջապես: Ընդհանուր առմամբ այժմ մարզի ճանապարհներին անցանել ի վիճակ է»,-հավաստեց Գեւորգ Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան