Դեն Բիլզերյանը պատրաստվում է մուլտֆիլմ նկարահանել իր կյանքի մասին (ֆոտո)
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Պոկերի Բիլ Գեյթս (ինչպես ինքն է իրեն անվանում), ինտերնետային աստղ ամերիկահայ Դեն Բիլզերյանը, որը վերջերս ցուցադրել էր իր ընտանիքի անդամներին, նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի էջում։ Լուսանկարի ուղեկցող մեկնաբանության մեջ Դենը տեղեկացրել է, որ պատրաստվում է մուլտֆիլմ նկարահանել իր կյանքի մասին.

«Հանդիպում Լոս Անջելեսում։ Պատրաստվում եմ իմ կյանքի մասին մուլտֆիլմ նկարահանել, եւ ես վճարելու եմ դրա դիմաց, հետեւաբար ոչ մի գրողի տարած չի կարող գրաքննություն սահմանել...»,- գրել է Դենը։