Էտնա հրաբուխի կենտրոնական խառնարանից ժայթքման ժամանակ լավան օդ է նետվել 1կմ բարձրության վրա
SocietyԷտնա հրաբուխի կենտրոնական խառնարանից ժայթքման ժամանակ լավան օդ է նետվել 1կմ բարձրության վրա: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով բրիտանական Metro պարբերականը, դեկտեմբերի 3-ի ժայթքման ժամանակ լավայի հետ մեկտեղ արտանետված մոխիրը բարձրացել է հրաբխի գագաթից 3կմ բարձրության վրա:
Ժայթքումը կարճատև էր, սակայն վերջին քսան տարիների կտրվածքով՝ ամենաուժեղը: Այդ ընթացքում կարելի էր դիտել «կեղտոտ ամպրոպ» երևույթը՝ մոխրի ամպում նկատելի էին կայծակներ: