«Միսս Երկրագունդ 2015». Լիլիթ Մարտիրոսյանը` ֆավորիտների ութնյակում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Այսօր` դեկտեմբերի 5-ին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կկայանա «Միսս Երկրագունդ» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթին Հայաստանը ներկայացնում է գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանը:
Մեր գեղեցկուհին արդեն հասցրել է մի քանի հաջողություններ գրանցել մրցույթում: Նախ` նա «Տաղանդներ» փուլում ցուցադրեց իր նկարչական շնորհքը եւ տեղ զբաղեցրեց լավագույն հնգյակում, իսկ հետո հայտնվեց 18 ֆավորիտների ցանկում: Երեկ Լիլիթը գրանցել է իր հերթական հաջողությունը: Angelopedia.com կայքը մեր գեղեցկուհուն դասել է մրցույթի 8 ֆավորիտների շարքում:

Ըստ կայքի` Լիլիթի 7 մրցակիցներն են Բրազիլիայի, Կոլումբիայի, Նիդերլանդների, Ֆիլիպինների, Թայլանդի, Ուկրաինայի եւ Վենեսուելայի ներկայացուցիչները:
Սյունե Առաքելյան