Յուղոտ մաշկի դիմահարդարման կանոնները
LifestyleՅուղոտ մաշկը դիմահարդարվելիս ավելորդ խնդիրներ է ստեղծում. դիմահարդարումը կայուն չի մնում եւ կարճ ժամանակ անց մաշկը սկսում է փայլել։
Wnews.am-ը ներկայացնում է ճարպոտ մաշկի դիմահարդարման կանոնները։
ԴԻՄԱՀԱՐԴԱՐՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՄԱՇԿԸ ՄԻՇՏ ՄԱՔՐԵՔ
Մաշկի մաքրում ասելով նկատի ունենք ոչ միայն դեմքի լվացումը սենյակային ջերմաստիճանի ջրով։ Եթե ցանկանում եք ունենալ կայուն դիմահարդարում, առանց յուղային փայլի, ապա պետք է աշխատեք դրա վրա։ Դիմահարդարումից առաջ ձեզ օգնության կգա փափուկ սկրաբը, քանի որ յուղոտ մաշկը մինչեւ շպար քսելը, պետք է լինի մաքուր եւ թարմ։
ՔՍԵՔ ԽՈՆԱՎԵՑՆՈՂ ԿՐԵՄ
Իրականությունն այսպիսին է. մինչ շպար քսելը, ճարպոտ մաշկը պետք է լավ խոնավեցնել, այլ ոչ թե չափից դուրս չորացնել։ Եթե դուք սկսեք օգտագործել յուղոտ մաշկի համար նախատեսված լոսյոններ կամ սալիցիլինաթթու, ապա մաշկի ճարպային գեղձերն ավելի շատ ճարպ կարտադրեն։Մաշկի ճարպային գեղձերը պետք է հանգստացնել, այդ պատճառով էլ մաշկը մաքրելուց հետո խոնավեցնող քսուկ օգտագործեք։
Իրեն անհրաժեշտ բաղադրիչները մաշկը շատ շուտ կներծծի, իսկ ավելորդ բաղադրիչները կարող եք հանել չոր անձեռոցիկով։
ՏՈՆԱՅԻՆ ԿՐԵՄԻ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Եկեք հասկանանք, թե ինչպիսի տոնային կրեմ է ձեզ համապատասխանում։ Առաջին հերթին, մի’ վախեցեք ամուր բաղադրություն ունեցող տոնային կրեմներից։ Որպես կանոն, դրանք չեն խցանում ծակոտկենները։
ԴԻՄԱՓՈՇԻՆ ՔՍԵՔ ՄԻԱՅՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Դուք հաստատ նկատել եք, որ դիմահարդարները միշտ հարդարումն ավարտում են դիմափոշով։ Բայց դուք դիմահարդար չեք, ոչ էլ մոդել, ով պատրաստվում է նկարահանման։ Որքան շուտ դիմափոշի քսեք, այնքան շուտ մաշկի վրա կառաջանա ճարպային փայլը։ Փորձեք հետաձգել դիմափոշի քսելու գործողությունը, եթե ամեն դեպքում որոշ ժամանակ անց դեմքին ճարպային փայլ է առաջանում, այդ դեպքում նոր դիմափոշի օգտագործեք։
ՁԵԶ ՄՈՏ ԱՆՁԵՌՈՑԻԿՆԵՐ ՊԱՀԵՔ
Անձեռոցիկներն օգնում են արագ հեռացնել յուղային փայլը։ Հավատացեք, որ շնորհիվ իրենց ներծծող հատկության, դրանք հանում են փայլը եւ անգամ դիմափոշի քսելն ավելորդ է դառնում։
ԵՎ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ…
Մաշկը մաքրեք ձեթով։ Սա ավելի շատ վերաբերում է մաշկի խնամքին։ Շատերը կարող են զարմանալ, երբ իմանան, որ հենց ձեթն օգնում է անվնաս չորացնել մաշկը։ Սա ոչ թե միֆ է, այլ իրականություն, որն աշխատում է։ Քնելուց առաջ մաշկին կարող եք քսել զեյթունի ձեթ, որի վրայից արդեն ցանկացած գիշերային կրեմ։ Այս պրոցեսն իրականացրեք շաբաթը գոնե մեկ անգամ։ Ճարպային գեղձերն այսպիսով ավելի պասիվ կաշխատեն եւ մաշկը քիչ յուղ կարտադրի։
Աղբյուր` Wnews.am