Ոստիկանությունը «Նոր Հայաստան»-ի անդամների վրա հարձակվելու համար բերման է ենթարկել 2 քաղաքացիների
SocietyՈստիկանությունն Ազատության հրապարակից բերման է ենթարկել քաղաքացիների, ովքեր հարձակվել են «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամների վրա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նստացույցի մասնակիցների վրա հարձակվելու համար երկու քաղաքացի է բերման ենթարկվել:
«Նոր Հայաստան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է ազատության հրապարակում նստացույց անող քաղաքացիների վրա հարձակման մասին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ազատության հրապարակում ներկա ոստիկանները միջամտել են և բերման են ենթարկել հարձակվողներին: