Հետախուզվողին Հայաստան տեղափոխեցին Ստոկհոլմ-Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով
SocietyՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների օպերատիվ խմբի կողմից դեկտեմբերի 5-ին, ժամը 01.20-ին, Ստոկհոլմ-Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1990 թ. ծնված Բորիս Ու.-ն, ով 2013 թ. մայիսի 23-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Մարդուն առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):