Աշոտ Ահարոնյանը հանրաքվեն լուսաբանող լրագրողների կոչ է անում խոսել փաստերով
SocietyՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն լուսաբանող լրագրողների կոչ է անում հիմնվել միայն հավաստի տեղեկատվության վրա:Այս մասին նշված է Աշոտ Ահարոնյանի ֆեյսբության էջի գրառման մեջ:
«Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն լուսաբանող զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին, դիտորդներին և փորձագետներին կոչ ենք անում հանրաքվեի ընթացքը կամ որևէ դրվագ ներկայացնելիս հղում անել միայն փաստերին, հիմնվել փաստական նյութերի ու հավաստի տեղեկատվության վրա: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի արդյունավետ արձագանքել եւ ունենալ գործընթացի ստույգ պատկերը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետը: