Ի՞նչն է կնոջը զրկում սեքսուալությունից
Lifestyleblog.1in.am-ը գրում է.
Woman պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում, թե ինչն է կնոջը զրկում սեքսուալությունից։ Ստացվել է 13․000 պատասխան։ Ընթերցողների 64%-ը կարծում է, որ կնոջը ոչ սեքսուալ է դարձնում տհաճ հոտը։ Սեքսուալության գլխավոր թշնամիներն են նաև անխնամ ու առատ մազածածկույթով կանայք։ Լավ արտաքին տեսքը ցույց է տալիս, որ տվյալ անձնավորությունը ցանկանում է դուր գալ դիմացինին։ Հետևաբար, նա պատրաստ է հարաբերությունների։
Միշտ հիշեք, առնական տղամարդկանց դուր են գալիս կանացի կանայք։ Այնպես որ, խուսափեք ցանկացած տղամարդկային քայլից՝ խոսք, արարք, նույնիսկ հագուստի որոշակի տարրեր։ Տղամարդկանց դուր չեն գալիս նաև ավելորդ քաշով ու բոլորին նկատողություն անող կանայք։ Հարցմանը մասնակցածների մոտ 26%-ը կարծում է, որ կնոջ համար սեքսուալ չէ նաև ծխելը։ Այնպես որ, շտապեք թողնել ծխելը։
Հարաբերություններին կարող է վնասել պատմությունները նախկին ընկերոջ մասին։ Միշտ հիշեք, որ դա տղաներին դուր չի գալիս։ Շատերին դուր չեն գալիս նաև ծխող կանայք։
Հումորի բացակայությունն ու չափազանց խիտ, ինտենսիվ դիմահարդարումը նույնպես կարող են ձեր օգտին չլինել։
Եվս մեկ կարևոր հանգամանք՝ տղամարդիկ սիրում են գովեստի խոսքեր հղել։ Շատ կայանք կարծում են, որ իրենց տղամարդիկ բաժանվել ու գնացել են ավելի երիտասարդ կնոջ մոտ, քանի որ տարիքի հետ իրենք կորցրել են կազմվածքն ու այդքան էլ լավ տեսք չունեն։ Իրականում նրանք հաճախ մոռանում են, որ պետք է գովել ու մեծարել իրենց տղամարդկանց։