Մարդկությանը սպառնում է ապուշացման համաճարակը
Lifestyle1in.am-ը գրում է.
Բրազիլիայի իշխանությունները մտահոգված են Զիկա մանրէի արագ տարածման խնդրով՝ գրում է mignews.com-ը:
Զիկա մանրէն 2015թ. Հարավային Ամերիկա է ներթափանցել Աֆրիկայից և Ասիայից: Այն մոծակի խայթոցի միջոցով շատ արագ տարածվում է ինչպես Հարավային, այնպես էլ Հյուսիսային Ամերիկայում: Դրանով վարակված հղի կինը կարող է նաև վարակել պտղին: Մանրէի դեմ դեռ որևէ պատվաստանյութ չի հայտնաբերվել:
Զիկա մանրէն առաջացնում է միկրոցեֆալիա՝ գլխուղեղի չափերի փոքրացում, ինչը հանգեցնում է գլխուղեղի զարգացման դանդաղեցմանը: Իսկ դա նշանակում է աճի և զարգացման դանդաղում, անընկալունակություն, շարժողական գործառույթների խանգարում: